Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է՜յ որթի, էս իմ հ՚աշկը քոռացնողը իմ քիրն ա էլել, էն սարըմն ա կենըմ։

— Վա՜յ, վա՜յ, քիրն էլ ախպոր հ՚աշկը կքոռացընի:

Քոռ դևին էրկու շուն ուներ, մեկի անըմը Ազան էր, մեկի անըմը՝ Գազան էր: Տղեն վե կալավ էտ էրկու շունը ու ոչխարը՝ գնաց էն սարը, որդի դևի հ՚աշկը քոռացրել ին: Գնաց տեհավ, որ մի մենձ չինարու տակ մի սուրու ոչխար նստած ա, հ՚ինքն էլ բերուց էն դիհը նստացրուց. տեհավ մի լավ մազավոր կնիկ, տասնըհինգ հուս էս դիհը կախ էլած, տասնըհինգ հուս էն դիհը կախ էլած, նստած թամաշ ա անըմ հ՚իրան:

Տղեն էկավ կուշտը, ասեց. — Բարըլիս քեզ, հոքի՛ր։

— Աստծու բարի՜ն, հազա՜ր բարին։

Էկան հ՚իրար կշտի նստեցին։

— Բալա ջա՛ն, ո՞ւմ տղեն ես, հարցնիլը ամոթ չըլի։

— Ես Քոռ դևի տղեն եմ։

— Իմ ախպո՞ր:

— Հրամանք ես:

Վե կացավ դրա հ՚աշկերը պաչեց, թշերը պաչեց, ասեց. – Ասսուն փառք որ իմ հոր օջախը պըտի թազանա, ախար իմ հերն էլ լավ մարթ էր, ես գիտըմ եմ, է՜: Գիտա՞ս, ինչ կա, ախպոր տղա՛, մենք հ՚առաչ ախպորս հետ ղումար ինք հաղըմ, հինգ ոչխարով, տասը ոչխարով, քսան ոչխարով. հաղըմ ինք, վախտ հ՚անցկացնում. հ՚արի մենք էլ հաղանք:

— Հաղա՛նք, հոքիր, ի՜նչ եմ ասըմ:

Կնիկը ձեռը տարավ ջեբը՝ իրեք հատ վեք հանեց, ասեց. — Գնա՛, մի պուճուր տափակ քար բե՛։

— Խի՞

— Գնա՛ բե՛, արդարութունը լավ բան ա, վեքերը կքցենք քարի վրեն, քու բախտից ինչ կգա՝ դու կտանես, իմ բախտից ինչ կգա՝ ես կտանեմ։

Տղեն գնաց, մի սալ բերուց դրուց մեչտեղ, սկսեցին վեքերը քցիլը:

— Քա՞նիսը, հոքի՛ր։

— Տասսը՛, հը՛, հ՚առաջինն ա։

Քցեց տղեն՝ տարավ տասսը։

—Քցա՛ քսանը: