Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հ՚աշկերիցը կրակ ա թափում։ Կախ էլավ հ՚իրա ձիուն՝ թամաշ արուց, տեհավ որ հ՚աշկերիցը սելավի պես արտասունք ա գալի։

— Ա՛յ ձի, — ասեց, — խի՞ ես լաց ըլըմ։

— Է՛հ, ցավիցս խաբար չես։

Սկսեցին կռվիլը։

— Հը՛, տղա, սրեն ո՞ւմն ա։

— Քունն ա, դու ղոնաղ ես։

Ախչիկը գնաց էկավ գուրզը ընենց քցեց, որ սար ու ձոր շղշղկոցն ընկավ, տղեն վրա պրծավ՝ գուրզը կալավ։

— Ա՛ռ, ղայտով գուրզդ գցա՛, ես էրեխա չեմ:

Ախչիկն ասեց. — Առավ ինձ, ես իմ գրզի ուժը գիտեի, դրան հարիր կտոր անիլ պտեր։

— Կարելի ա քնահարամ ի, մին էլ քցեմ, — ասեց ախչիկը, – մին էլ գնաց էկավ՝ ձիու թամքըմը կաննեց ու գուրզը քցեց։ Սար ու ձոր էլի դղրտաց։

— Ա՛ռ գուրզդ, բոլ ա, մեջտեղիցդ հարիր կտոր կանեմ,— ասեց տղեն ու գուրզը տվուց հ՚իրան։

— Էրկու հատ էլ նետ քցելու ունես, քցա՛։

Ախչիկը քցեց: Տղեն ձիուն ղամշի տվուց, ձին հավալամիշ էլավ, նետը հ՚անցավ:

— Կա՞ս տղա, թե չկաս, – ասեց ախչիկը:

— Կա՜մ, – ասեց տղեն:

Ախչիկր վեր էկավ ձիուցը, հ՚իրա նետը վե կալավ, էլի մին էլ քցեց: Տղեն էլի ձիուն ղամշի տվուց, ձին հավալամիշ էլավ, նետը հ՚անցավ, ընկավ գետին։

Ախչկա հ՚աշկերը արինը կոխեց. – Կա՞ս, թե չկաս։

— Կա՜մ, ո՞նց թե չկամ։ Հըմի կտենես ինչ կանեմ քեզ: Համա էրկու թուր էլ ունես, քցա՛։

Ախչիկը քաշեց թուրը, վրա պրծավ տղին։ Էլեդ տղեն ղամշին քաշեց ձիուն՝ հավալամիշ էլավ։ Քցեց, տեհավ դարտակ հ՚անցկացավ։ Ասեց. — Մի կաննի՛ է՜, մեջտեղիցդ օխտը կտոր կանեմ։

Տղեն ասեց. — Կաննած եմ, կաննա՛ծ, վեր հ՚արի, թուրդ վե կալ:

Ախչիկը մինն էլ քցեց, էլի զուր հ՚անցկացավ։ — Է՜, այ տղա, — ասեց ախչիկր, — դու ինձ ախտեցի՛ր, վե գալ պտենք, ըստեղ կոխ