պրծնենք[1]. թե ըստեղ էլ ախտեցիր, զաթի ես քունը, դու իմը։
Վեր էկան, ախչիկն ասեց. — Բարո՛վ, հազար բարով, ա՜յ տղա, հիմի կոխ պրծնենք։
Վրա պրծան հ՚իրար, ախչկանը մի սամթ ուներ, հուսերից բռնած վախտը, հ՚ինքը մեկնվըմ էր, տղին քցում։ Պտըտվեց, պտըտվեց, բռնեց տղի հուսերքիցը, տղեն տեհավ որ մանները մտել ա մսի մեչը, արինը տվուց գլուխը, հ՚աշկերիցը կրակ թափեց։ — Ա՛խ, – ասեց, – մի դնեմ ծնկանս տակը, ես գիտեմ թե քեզ ինչ կանեմ։
Ախչիկը որ մեկնվեց, տղեն ծունկը դրուց սրտին՝ թուրը քաշեց: Թուրը որ քաշեց, ախչիկը ծծերը բացեց։ Տղեն թուրը վե դրուց։ — Վե՛ր, — ասեց, — ախչի, վե՛ր։
Ախչիկը վե կացավ, ասեց. — Դե դանակդ հանա՛, ծամիս մեկը կտրա, մաններիս բթերը քամակիս կապա, արա՛ հ՚առաչդ, էթանք իմ հոր կուշտը։
Տղեն ախչկա ծամը կտրեց, մանների բթերը կապեց քամակին, արուց հ՚առաչը, հ՚ինքը ձին նի էլավ, նրա ձին էլ քաշեց։
Եփոր քաղաքին մոտեցան, ախչիկն ասեց. – Ա՛յ տղա, թուրդ հանա դի ճակատիդ, գոռալով գնա, վախենաս ոչ։
Տղեն թուրը հանեց, դրուց ճակատին, ընենց գոռաց, որ թաքավորը թախտին վե թռավ, դուս էկավ։ Դուս էկավ, տեհավ որ ախչիկը եսիր արած բերած ա։ Որ տեհավ՝ հ՚աշկի լիսը բուռը թափվեց։ – Հե՛յ վախ, – ասեց. – Էս ի՞՚նչ հողածին ա, որ իմ ախչկանը զոռել ա։
Ախչիկն ասեց. — Հե՛ր, մի տղա եմ ճարել, որ նմանը աշխարքումս ըլիլ չի։
— Վե կացեք, վե՛, — ասեց թաքավորը։
Տղեն թռավ ձիուցը, էկավ որ ախչկա մազը ետ անի, ախչիկն ասեց. – Իրավունք չունես, էթալ պտենք ատենը։
Նի էլան, գնացին թաքավորի հ՚առաչը կաննեցին։
Թաքավորը սկսեց հ՚աշկերիցը թափիլ:
Վեզիրն ասեց. — Խի՞ ես լալիս, մի տղի պըտի տայիր, հազիր լավ տղա ա պատահել։
Թաքավորն ասեց. — Էլ իմ սընըռ պահողը ո՛վ կըլի:
- ↑ Բռնենք, (ծանոթ. բանահավաքի):