հազար անքամ մանդր խորովածի թիքա եմ արել, էլի սաղացել ա, կուշտս կաննել, անճախ հոքիս ազատել եմ՝ էկել տուն։
— Ախչի՛, ինչ տեղ որ աստված ըլի, մենք ինչ բան ենք, թե աստված կամեցել ա՝ կսպանեմ, տղեն վե կունեմ, կբերեմ:
Հասան Նուռեի դարվիշի դարգյահը՝ տղեն ասեց ախչկանը. — Դե ետ դառ:
— Ես ո՞նց ետ դառնամ, թո՛ղ իմ արինն էլ քու արնի հետ խառնվի, իմ արինը քունից կարմիր ա՞:
— Ետ դա՛ռ։
— Ըտենց բան կըլի՞, առ թուրս իմ շլինքը կտրա, նոր ասա՛՝ ետ դառ, – ասեց ախչիկը։
— Է՜, հըմի հորդ ո՞նց հավատացնեմ, որ ես եմ բերել քու ախպորը:
— Ախպերս հ՚ամեն բան կասի. դեհ ես ըստի կկաննեմ, դու ինչ հունար ունես՝ խարջա՛:
Տղի ձին ասեց. – Տղա, գիտե՞ս ինչ կա. Նուռեի դարվիշը բախչի միչին մի հ՚ախպուր ունի, հ՚ախպրի ոտը տե՞նում ես, ղուս ա էկել, գյոլ ա կաննել ընտեղ, էն սև ջուրը, որ դու կռիվ անես, գլուխը կտրես, թոլ կըլի կէթա կընկնի էտ գյոլի մեչը, էլի կսաղանա:
— Բա ի՞նչ կըլի դրա հնարը:
— Կէթաս գյոլի հ՚առաչը կքանդես, թամուզ դուս կտաս ջուրը, նամը կկտրես: Թաքավորի ախչըկանը կասես. «Ֆող բե՛ր, քար բե՛ր, փեշով, ձեռով կրա, բե լքցրա էտ փոսը՝ դզա՛»: Ետո էն էկած ջուրն էլ ղայիմ կկտրես, որ նամ չտա, էն վախտը կռիվ արա, արխեին, էլ վախիլ մի՛։
Գյոլը կտրեցին, ոտի ջուրն էլ կտրեցին, լավ ֆողեցին, նամը կտրվեց: Տղեն գնաց մեյդանի գլխին կաննեց՝ գոռաց. – Դարվիշ ախպեր, դուս հ՚արի , ղոնաղ եմ էկել։
Մի արաբ դուս էկավ, ասեց. – Ինչ ես ջանավարի պես գոռըմ, էս ա դուս ա գալի։
— Թեզ արա՛, ասա՛, դուս գա, – ասեց տղեն:
Արաբը գնաց դարվիշի կուշտը։
— Էտ ի՞նչ ձեն էր, արաբ, — ասեց դարվիշը։
— Մի դալուղանլի տղա գոռըմ ա, քու ճամփեն ա պահըմ, — ասեց արաբը: