Վե կալան Հազարան դաստան բիլբուլը:
— Ա՛խ, — ասեց ախչկա ախպերը, — քանի՜ հետ ես էկա քեզ հըմար ու բռնվեցի: Ես քեզ տանեմ ընենց պահեմ, որ դարվիշն էլ ընենց պահած չըլի:
Նի էլան ձիանը քշեցին, հ՚իրանց քաղաքին մոտացան:
Ախպերն ասեց. — Ա՜յ քիր, դե հ՚առաչ ընկի, գնա՛ մեր հորն ու մորը հ՚աշկալիս տար:
Ախչիկը քշեց գնաց տուն, խաբար տարավ հորն ու մորը, թե. — Հ՚աշկներդ լիս ըլի, Ամիր-Շամիրը գալիս ա, համ իմ ախպորն ա բերում, համ էլ Նուռեի դարվիշի Հազարան բիլբուլը:
Թաքավորը վե կացավ, վեզիր-նազիրով, սազով-սանթուրով, մարթով, ղոշունով էկավ Ամիր-Շամիրի հ՚առաչը:
Ամիր-Շամիրը քշեց ձին, թուրը հանեց, դրուց ճակատին, ասեց. — Ըհը՛, թաքավոր, էս քու տղեն, էս էլ քու Հազարան դաստան բիլբուլը:
Թաթավորն արմացավ-զարմացավ, քաշեց հ՚առաչ Ամիր-Շամիրի ոսկե քաքուլը պաչեց, գնաց տղի շլնքովն ընկավ:
Վե կացան, էկան տուն։
Թաքավորն ասեց. – Ուզա տա՛մ, Ամիր-Շամիր ջա՛ն:
— Քու սաղութունն եմ ուզըմ:
— Ուզա՛ տամ, էտ բան չէր։
— Ուզըմ եմ քու ժողովրթի կեսը:
— Տվի՛, որթի:
Հ՚առավոտը բռնեցին հարսանիքը, օխտը օր, օխտը քշեր քեֆ արին, հ՚ուրախացան, Ամիր-Շամիրին ու Ալմաստին փսակեցին, բերին տուն:
Մի քանի օրից ետո Ամիր-Շամիրը առավ հ՚իրան կնիկը, թաքավորի տված ժողովուրթը, վե կացավ գնաց հ՚իրա հոր ավեր քաղաքը: Քաղաքը շենացրուց, կարք ու կանոն դրուց, հ՚իրա հոր հիշատակը թազացրուց։
Իրեք տարուց ետո Ալմաստն ազատվեց, բերուց մի հատ լավ տղա: Տղա՜,՝ ի՞նչ տղա, էլ կարալ չեմ ասիլ, հ՚աշկ պըտի ըլի, որ տենի, լեզու պըտի ըլի, որ գովի։
Տղեն դառավ օխտը տարեկան, պապը նոր միտը բերուց հ՚իրա ախչըկան, վե կացան զորք վե կալան, էկան հ՚իրանց ախչըկան տենելու: