Ժամանակով մի աղքատ մարթ կար. տեհավ որ էտ քաղաքը իրեն ձեռնտու չի, չի կարըմ ապրի: — Էթանք, — ասեց, — այ կնիկ, հ՚ուրիշ քաղաք, բալքի ընդի լավ ապրենք։
Կնիկն էլ էրկուհոգիս էր, վե կացան, գնացին։ Գնացին դեմ էլան Թուրթամբ թաքավորի քաղաքին. տեհան, որ քաղաքի չորս դիհը հասարը քաշած ա, էրկու դարգյահ ունի՝ մինը նի մտնելու, մինը դուս գալու։ Հասան էտ հասարի տակը, կնկա ցավը բռնեց։ Դարգյահչիքը դռները շինեցին։ Էտ կեիկը ծունկ չոքեց գեննին բերուց մի տղա։
Էտ քշերը էտ քաղաքի թաքավորը հ՚էրազ տեհավ, որ հասարի քամակին մի կնիկ ա ազատվել, մի տղա բերել, էտ տղեն պըտի մենձանա հ՚իրա գլուխը կտրի։ Կանչեց դարգյահչոնցը, ասեց. — Կէթա՛ք, հասարի չորս դիհը ման կգաք, կտենեք, թե որ կնիկ ազատված կըլի՝ վե կունեք, կբերեք։
Դարգյահչին գնաց դարգյահը բաց արուց, մի քիչ գնաց, տեհավ մի աղքատ կնիկ ազատվել՝ թեք ա ընկել, տղեն հին շորի մեչ փաթըթած նվըմ ա։ Մի հալիվոր, չիբուխը ձեռին, կաննած ա։
— Դե հ՚արի էթանք, բիձա, թաքավորը կանչում ա քեզ։
— Ա՛յ մարթ, ես թաքավորի հետ ինչ գործ ունեմ, ես քյասիբ մարթ, ինձ հ՚ո՞ւր ես տանըմ, թազա ծննդկան կնի՜կ։
— Շատ մի խոսալ, վե կա՛ց։ — Ճարները կտրված վե կացան