Ջեյրան-օղլին ասեց. — Ւմ ախպերն ո՞ւր ա։ Ջեյրան-օղլին շերեփը վե կալավ՝ ըստու, ընտու գլխին տվուց, ասեց. — Իմ ախպերը բերեք։
Գնացին տեհան, ախպերը դարմանի տակին նվըմ ա։ Քացով տվին, վե կացավ:
— Ա՛յ տղա, էս ի՛նչ պատահեց քեզ, — ասեց Ջեյրան-օղլին։
— Ախպեր ջան, մի Սիպտակ դև կար կապած, գնացի փլավ տվի՝ կերավ, ջուր տվի՝ խմեց, ժնջլները կտրեց, էլ չիմացա թե ինչ էլավ։
— Ա՛յ, հա՜յ, — ասեցին, — մեր բռնավորին քու ախպերը փախցըրել ա, մենք մեղավոր չենք, էկել էր որ մեր քիրը տաներ, բռնել ինք օխտն ախպերով կապել, ժնջիլը կտրել ա, մեր քիրը վե կալել, գնացել։
— Ամանաթ՝ ամանաթ, իմ ախպերը ձեզ ամանաթ, ես էթամ ձեր քվորը բերեմ։ Որ էկել եմ տեհել իմ ախպերը ձեզանից նեղացած ա էլել ձեր շլինքը կթռցնեմ։
Ջեյրան-օղլին քաշեց ձին, նի էլավ, գնաց։
Դևերն ասեցին. — Էտ էլ էկողը չի, յավաշ դրա ախպոր հոքին հանենք։ Բերին ախպորը ժնջլներով կապեցին սանը՝ ճրագթաթ շինեցին, ճրագը դրին գլխին։
Ջեյրան-օղլին գնաց, հասավ Սիպտակ դևի տունը, նի մտավ, տեհավ Քառսուն հուսավոր ախչիկը նստած։ Վե կացավ տեղիցը կաննեց։
— Ախչի՛, — ասեց, — խի՞ էկար։
— Ես մեղավոր չեմ, քու ախպերն ա մեղավոր։
Մի քիչ ետո Սիպտակ դևը էկավ, գլուխը կախ քցեց, տեհավ որ Ջեյրան-օղլին ախչկա կշտին նստած ա, ասեց. — Էս իմ բանը բուրթ ա։
— Հ՚արի՛ նեքսև, հ՚արի՛ նեքսև, — ասեց Ջեյրան-օղլին:
Ոնները գալիս չի, ո՞նց գա։ Ջեյրան-օղլին դուս էկավ, Սիպտակ դևը փախավ, ալբիալը հասավ ու գլուխը կտրեց, ետ դառավ, էկավ հարսի կուշտը. հարսին առավ ձիու թարքը ու գնաց։ Գնաց հասավ տուն, ախչկանը վե դրուց, նի մտավ նեքսև, տեհավ որ ախպեր չկա, ախպերը դառել ա սիպտակ գաճ։
— Ախպեր ջա՛ն, ինձ շինել են ճրագթաթ, ինձ ըստիան ազատա։