Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2. ՂՈԻՇ-ՓԱՐԻՆ

Ժամանակով մի թաքավոր ա ըլում, էտ թաքավորը իրեք տղա ա ունենըմ, գալիս ա մենձութան[1] ժամանակը՝ քոռանըմ ա. իժդար հեքիմ ա ըլըմ, հ՚աշկերը կարըմ չի սաղացնիլ։ Ետև մենձ տղին կանչըմ ա, ասըմ ա.— Էթալ պըտես հ՚աշկերիս հըմար դեղ բերես։

Ասըմ ա.— Ես ո՞րտեղ եմ գնացել, որ էթամ քու հ՚աշկերիդ հըմար դեղ բերեմ։

Ասըմ ա.— Ո՛րթի, ընդար գնա, որ ընդի իմ ձիու ոտը դիբած չըլի․ ընդիան որ ֆող էլ բերես՝ իմ հ՚աշկերին դեղ ա։

Տղեն դուս ա գալի, հ՚իրանց գոմիցը մի ձի ա դուս քաշըմ, նիլըմ ա, վեց ամիս ճամփա ա էթըմ, էթըմ ա, տենըմ մի չոլ տեղ մի հատ հ՚ախպուր, հ՚ախպրի վրեն մի հատ չոր ծառ։

Ասըմ ա.— Փա՜ռք քեզ, աստված, ըզդար ջրի վրին էս ծառն ըսենց չոր, մի շվաք էլ չկա, որ հովըմը քնեմ։

Յափընջին քցըմ ա ծառին, շվաքըմը թեք ընկնըմ, քնըմ։

Վեր ա կենըմ, տենըմ ա որ ծառը կանանչել ա, խնձորներ ա տվել, հ՚ամեն մինը մի գրվանքա։ Մի խուրջին խնձոր ա քաղըմ, մի հինգ-վեց բութարգա[2] ջուր ա վեր ունըմ, ասըմ ա.— Տանեմ հորս, ըզդար տեղ էկած չի՚լիլ։

Վեց ամիս էլ ետ ա դառնըմ հ՚իրանց տունը։ Հորն հ՚աշկալիս

  1. Ծերության (ծանոթ. բանահավաքի):
  2. Շիշ (ծանոթ. կազմողի):