Նոր Ջեյրան-օղլին օյանմիշ էլավ. — Ա՜յ հա՜յ, ով պըտի ինձ միտ բերի, որ էտ տեղից հանի։
Տեհավ որ մի ձի հազալով բերում են. բերին, ասեցին.— Թաքավորը էս ձին քեզ փեշքաշ ա ղրկել, նի՚լ, էթանք թաքավորի հ՚էրեսը։
— Հըլա նի՚լ, տենենք էտ ձին ի՞նչ երիշ ունի:
— Ինձ հրամայած չի, որ նի՚լլնեմ։
— Նի՛լ, թե չէ կգամ, գլուխդ կկտրեմ։
Մեհտարը նի էլավ, մեկ էլ տեհան վառվեց, դառավ անձող։
Խաբարը գնաց թաքավորին, թե նի չէլավ տղեն։
Ասեց. — Ըստի դհա լավ ղազաբ կա, թող գա։
Էկան հասան թաքավորին։
Թաքավորը շատ հ՚ուրախացավ հ՚իրա տղի ու հարսի վրա, համա Ջեյրան-օղլու սրտովը արին էր էթըմ։
Թաքուհին էկավ սըֆթա Ջեյրան-օղլու թշերը պաչեց, ետո՝ տղի ու հարսի։
Թաքավորը հ՚առաչ էկավ ասեց. — Գիտե՞ս ինչ կա, բալա ջան, ես ախտ ի արել, որ էտ տեղից սալամաթ գաք, մի օր էս օթախումը կենաս, հ՚ամենալավ տեղն ա, գնա՛։
Ջեյրան-Օղլին նի մտավ օթախը, տեհավ բիրդան դուռը շինեցին։ — Հեյ վա՜խ, — ասեց, — գնաց իմ ջանը։
Ընդար փորցանքի մեչ ընկավ չվախեցավ, էկավ ըտեղ մննելու վախտը վախեցավ։ Թուրը հանեց, էկավ քարի հ՚առաչը, նստեց։ Տեհավ մի կարմիր Շահմար օց գլուխը քարից հանըմ ա՝ քաշըմ նեքսև: Մնէլ անկարծ վրա էկավ Ջեյրան-օղլուն, տղեն թուրը քցեց, քցելուն պես օցը ընտի սատկեց, տղեն ընտի քար դառավ։
Տղեն գնաց հոր կուշտը, ամեն բան հ՚իմացավ, էկավ կնկանը ասեց թե. — Հերս էրազ էր տեհել, թե էտ Ջեյրան-օղլին հ՚իրա գլուխը կտրելու ա, էտ օթախն արուց. Շահմար օցի արինը կաթեց վրեն՝ քար դառավ։
Քառսուն հուսավորը ասեց. — Ի՞նչ կըլի, էթաս բալնիքը բերես, էթանք՝ թամաշ անենք։
Տղեն գնաց բերուց, կնիկն առավ, պահեց հ՚իրա մոտ, բազիբիր էթըմ էր կշտին նստըմ լաց ըլըմ, կեսառի, մարթի ասածը ասում, ետ դառնում։