Օրերի մի օրը գնաց էլի լաց ըլնելու, ընդար լաց էլավ՝ վրեն ննջաց։ Քշերն հ՚էրազ էկավ, որ քու էրկու տղեն մորթես, արնովը լվանաս քարը՝ հա՛մ քու տղեքը կլավանան, համ քու էտ մարթը։
Էկավ տղեքը մորթեց, արինը քսեց քարը, տեհավ տղեն հ՚աշկերը բաց արուց։ Փաթըթվեցին հ՚իրար։
— Քիր ջան, — ասեց Ջեյրան-օղլին, — դու որ ինձ էս լավութունը արիր՝ հալալ ըլնի իմ ամակը քեզ։
Ետո թուրը քաշեց դուս էկավ, գնաց թաքավորի կուշտը։ Թաքավորի հ՚աշկը որ նի առավ Ջեյրան-օղլուն՝ իրեք հարիր վաթսընվեց տամարը եռաց, հոքին սկսեց քանդվիլը։
Ջեյրան-օղլին ասեց. — Գանդատավորը ետ քաշվի, որ ըսօր գանգատը իմն ա։
Գանդատավորը ետ քաշվեց. Ջեյրան-օղլին դնաց կաննեց թաքավորի հ՚առաչը, ասեց. — Թաքավոր, մի մարթ մի հատ բախչա ունենա, սաղ նորահաս ծառ ըլի, մինն էթա քոմմա կոտորի, նրան որ կալնես ի՞նչ կանես։
— Նրա հ՚աշկերը կաննած տեղը կհանեմ:
— Նազի՛ր, գրի՛ր էտ։ Թաքավոր. մի մարթ մի եկեղեցի շինի, էթաս տենես մի մարթ քլունկն առել ա, քանդըմ ա, նրան որ բռնես ի՞նչ կանես։
— Էրկու հատ լեն տախտակ կբերեմ, տախտակի վրեն երկար կմեկնեմ, ոնների բթիցը կբռնեմ, կոտորելով կգամ գլուխը։
— Վազի՛ր, էս էլ գրի՛ր։ Տախտակ բերե՛ք։
Տախտակը բերին, թաքավորն հ՚ինքը շորերը հանեց, մեկնվեց, Ջեյրան-օղլին ասեց. — Իմ ղազաբը[1] իմ ձեռով ես պըտի անեմ։ — Թուրը քաշած ձեռին էր, ոնների բթիցը բռնեց՝ կոտորելով էկավ գլուխը։ Գլուխն էլ կոտորեց։ Ածեցին մի ջվալի մեչ, տարան մի տեղ ֆորեցին։ Հաքավ թաքավորի շորերը, նստեց թաքավոր: Խաբարը գնաց Քառսուն հուսավոր ախչկանը, վազե վազ էկավ. օխտն անքամ գլուխ տվուց, ձեռը կապեց, կաննեց։ — Ես խնդրըմ եմ, որ էլ ղազաբ չանես, մնացածը ինձ բախշես։
— Գնա՛, քե բախշեցի։
- ↑ Դատը, (ծանոթ. բանահավաքի):