Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համեն բան կարգի դրուց, ղրկեց բերել տվուց հ՚իրեն հորն ու մորը, գնաց հ՚իրա Ջեյրան մորն էլ ձեն տվուց՝ էկավ դրա ձեռները լիզեց, հ՚էրեսը լիզեց. նա էլ նրա հ՚էրեսը պաչեց, բերուց հ՚իրա տունը: Շատ անքամ գլուխը ծնկին կդներ, կքներ:

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին:

Երկնքից իրեք խնձոր ընկավ, մինը՝ ասողին, էրկուսը՝ լսողներին: