Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
21. ԴԱՎԹԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի թաքավոր ա ըլնում, իրա նազըրին ասըմ ա. — Վե՛ր, դարբշի ղըլըղ հաքնենք, էթանք մեր երկիրը ման գանք, տենանք ի՛նչ կա երկրումը: — Թաքավորը իրա նազրի հետ դարբշի ղըլըղ են հաքնում ու էթըմ: Շատ ու քիչը աստված գիտի, էս գեղից էն գեղը, էս քաղաքից էն քաղաքը, մի օր մթնում ա՝ մի գեղըմ ղոնաղ են ըլըմ: Նախրչին հանդիցը գալուս, դե որ իրանք դարբիշ են, ասըմ են. «Նախրչուց տեղ ուզենք, ըլենք նախրչուն ղոնաղ»։

Ասըմ են. — Բարի իրիկուն, նա՛խրչի։

Ասըմ ա. — Բարո՛վ, հազար բարով դարբիշ բարեք։

— Նախրչի՛, — ասըմ ա, — էս քշեր մեզ մի տեղ տու, վե գանք։

Ասըմ ա. — Համեցե՛ք, ինչն ա բոլ՝ հացն ու ջուրը։

Վեր ա ունըմ էտ մարթկերանց տանըմ ա իրանց տուն։ Նախրչին իրա մեզարը վերցնըմ ա, էթըմ գեղից հաց կիտըմ, բերըմ տուն, ասըմ ա. — Ա՛յ կնիկ, վեր հաց բեր ուտենք։

Կնիկը հացը բերըմ ա, ուտըմ, խմըմ են, քնելու վախտն էլ պառկըմ քնըմ։ Քշերվա մի վախտը էս դարբիշը տենըմ ա, որ էս կնիկը էրեխով ա՝ տնքում ա, ասըմ ա. — Նախրչի ախպեր, ուրիշ բան չմտածես, դու մեր ախպերն ես, կնիկդ էլ մեր քիրն ա, մենք էրկսով տղեն կառնենք, կազատենք, էլ էս կես-քշերին ում դուռն էթաս, ում ասես, որ տատմեր գա, աստված տվել ա, որ մենք ամեն բան գիտանք: