Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազմանդը կապըմ ա տղի կռնիցը, տղեն ասըմ ա. — Մնաք բարին, ես էթըմ եմ։

Ընկնըմ ա ճամփեն էթըմ։ Շատն ու քիչը աստված գիտա, մի վայրենի չոլըմ մի ջրֆոր ա ըլըմ. մի ջհըղի տղա էկած ա ըլըմ, էդ ջրֆորի վրա նստած։ Էս տղեն տենըմ ա էդ տղին, ասըմ ա. — Բարի օ՛ր, ախպեր։

— Բարով, հազար բարի՛։

— Ախպեր ջա՛ն, — ասըմ ա, — ո՞ւր ես էթըմ, ո՛րդիանցի ես։

— Ախպեր, — ասըմ ա, — Ուշականցի եմ ես։

— Ո՜ւմ տղեն ես։

Ասըմ ա. — Նախրչի Մելքոյի:

— Մորդ անունն ի՞նչ ա։

Ասըմ ա.— Վառո ա։

— Քու անըմը ի՞նչ ա։

Ասըմ ա. — Դավիթ։

— Է՛հ, էս հենց իմ ախպերն ա։ Ա՛յ տնաշեն, — ասըմ ա, — ես էլ Աշտարակցի եմ, նախրչի Կարոյի տղեն եմ, մորս անըմն էլ Համազ ա, իմ անըմն էլ Դավիթ ա։ Արի ըլենք ես դու ախպեր։

— Ըլե՛նք, ըլե՛նք։

— Դե արի տենանք ո՞րըս ենք էս ջրֆորիցը ջուր հանըմ, որ հաց ուտենք, խմենք, էթանք։

Մելքոյի տղեն ասըմ ա. — Ես պուճուր եմ, դու մենձ ես ընձանից. ես ջուրը կհանեմ, հաց կուտենք, կխմենք, կէթանք։

Տղին կախ ա անըմ ֆորը, ջուրը հանըմ ա, դնըմ ա ղրաղ, ասըմ ա. — Դե ինձ էլ հանա։

Ասըմ ա. — Չէ՛, չեմ հանիլ։

— Ա՜ ջանըմ, — ասըմ ա, — խի՞ չես հանըմ, ես քեզ ի՞նչ եմ արել։ Ասսու սիրու խաթեր, ինչ որ ուզես՝ կտամ, թաք լի ինձ հանես:

Ասըմ ա. — Եփ որ էդ կռիդ բազմանդը կտաս ինձ ու երթըմ կուտես, որ մարթի չասես՝ կհանեմ։

Ասըմ ա. — Ա՛ռ քեզ։

Ասըմ ա. — Երթըմ կեր, որ էլ մարթի չասես։

Ասըմ ա. — Մարթի չեմ ասի. եփ որ մեռնեմ, Քրիստոս գա դատաստան, կասեմ։