Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարթ ղրկենք, — ասեց, — իմ հընգորը կանչենք, իմ հընգերը շատ ղոչաղ ա, նա կբերի։

— Մարթ ղրկա՛, թող կանչեն գա։

Ասեց. — Թաքավոր, ես ինքս կէթամ կբերեմ տղին։

— Դե գնա՛, — ասեց։

Դուս էկավ, գնաց իրա հընգոր կուշտը. — Բարի իրիկոն, ա՛խպեր:

— Բարով, հազար բարի։

— Էհ, մո՞նց ես, լա՞վ ես։

— Լավ եմ, էլի, ապրըմ ենք. էս շափաթ մի իրեք մանեթ փող եմ առե։

— Վախիլ մի, ադա, աստված որ աչողացրել ա՝ իրեք մանեթի տեղակ իրեք հազար մանեթ կտամ քեզ, ճամփա կդնեմ։ — Ասեց. — Ադա, գիտա՞ս ինչ կա։

— Ի՞նչ։

— Քեզ շատ թաքավորի կշտին գովացել եմ, ասել եմ ըսենց ղոչաղ տղա ա իմ ախպերը։ Էկել եմ քեզ տանեմ, որ էթաս ինձ հըմար ախչիկ ուզես։

— Հա՛յ տնաշեն, ես ո՞րտեղան ախչիկ ուզողն եմ։ Ես ի՞նչ գիտամ ախչիկ ուզիլը։

— Այ տունդ շինվի, ի՞նչ ես վախըմ, ինչ որ քե կասենք դու էն արա։ Տանըմ եմ քեզ, որ թաքավորը քեզ ճընանչի, որ էն ժամանակը, որ ես թաքավոր ըլեմ՝ դու էլ ըլես իմ նազիրը։

Թե. — Դեհ դու գիտաս, ախպեր, որ ասըմ ես՝ էթանք:

Վե կացան իրանց այնոյինը վե կալան, էթացին թաքավորի կուշտը։

Գնաց տղեն թաքավորին գլուխ տվուց, կաննեց, ասեց. — Թաքավորն ապրած կենա, ի՞նչ ես ասըմ։

Թաքավորն ասեց. — Ես քեզ ասըմ եմ, որ էթաս Գյուլինան–Բանովշին ուզես իմ սանիկին. գնա՛, ինչ որ սիրտդ ուզըմ ա, վե կալ ու գնա։

— Թաքավորը սաղ ըլի, — ասեց, — ես ո՞նց էթամ, դու թաքավոր ես՝ չես կարըմ, որ զորք ունես, զոռ ունես. ես ի՞նչ անեմ՝ ոչ մարթ ունեմ, ոչ փող։

Սանիկն ասեց. — Սուս կաց, գնա՛, մի վախիլ, ես քեզ տեղը կասեմ, ուզըմ եմ քեզ լավ մարթ շինեմ, ինչ ուզըմ ես՝ ուզի, գնա՛։