են գալիս, թե մենձ տղեդ էկավ։ Հերն «ա՜խ» ա քաշըմ, թե․— Ի՜նչ անեմ թե էկավ, դարտակ գնացել ա, դարտակ էկել։
Գալիս ա տղեն հոր կուշտը, բարով ա տալի, հերը բարովն առնըմ ա, ասըմ ա.— Որթի՛ ջան, ընչանք ո՞րդի գնացիր։
Ասըմ ա.— Ա՛փու ջան, ընչանք գնացել եմ, որ քու պապերն էլ տեհել չեն ընդի։
— Դե ասա տենեմ, ո՞րդի գնացիր։
Ասըմ ա.— Ա՛փու, գնացի ընչանք մի հ՚ախպուր։
Հերն ասըմ ա.— Դու կաց, ես ասեմ,— ասըմ ա,— չոր ծա՞ռն էր։ Քնեցիր տակին, կանանչե՞ց, վրին խնձո՞ր էլավ։
— Հա՛, ափու ջան։
— Ես,— ասըմ ա,— որթի, որ էթըմ ի, հ՚առավոտը ըստի չայ ի խմըմ, էթըմ ի ընդի ճաշվա հացս ուտըմ։— Ասեց.— Էտ զատ լավացնիլ չի։
Միշնեկ տղին կանչեցին։
Միշնեկ տղին ասեց.— Ա՛յ որթի, հ՚արի դու գնա։
Ասեց.— Ա՛փու ջան, որ դա կարաց ոչ բերիլ, ես որդիա՞ն բերեմ։
Հերն ասեց.— Ինչ անեմ, էթալ պըտես, հնար կա ոչ։
Տղեն գնաց ըլեդ գոմիցը մի ձի դուս քաշեց, հ՚իրա հըմար խարջլըղ վե կալավ, վե կացավ ու գնաց։
Վեց ամսից հասավ էտ ծառի կուշտը, ասեց.— Ախպորս տեղը էս ա։
Իրեք ամիս էլ դենը գնաց, տեհավ մի կոնդ[1] կոնդի վրին քահրըպար[2] կա, անգին քար կա, ալմաստ[3] կա. ասեց.— Որ իմ հերը ըստեղարենք էկած ըլեր՝ հըմի մեր խազընեն ըստուց լիքը կըլեր։
Խուրջընի էրկու հ՚աշկը լիքը լցրուց ու ետ դառավ: Էկավ, էլի հասավ հ՚իրա հորը: Հորն էլի գնացին աշկալիս.— Հ՚աշկդ լիս, միշնեկ տղեդ էկավ:
Էլի հերը «ախ» քաշեց.— Է՜,— ասեց,— էկավ, համա դարտակ էկավ։
Էկավ տղեն ներքսև, հորը բարով տվուց, հոր ձեռը պաչեց։ Հերն էլ բարովն առավ, տղի թշերը պաչեց։