Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թաքուն, բուսուն քաշեց: Տեհավ ըհը՛, հրես վիշապն էկավ. Վիշապը ուզեցավ ծառը նի ըլնիլ՝ էն սհաթը թուրը քաշեց, վիշապին տվուց, մեչտեղից էրկու կտոր արուց, եննա մանդր-մանդր կոտորեց թրով, ինքը քաշվեց մի շվաք, քունը տարավ՝ քնեց։ Ճաշը թեքվել էր. իրիկնապահ էր, ղուշը իրա տեղից էկավ, հեռվանց տեհավ, որ մի հողածին իրանց ծառի տակին քնած ա։ Ասեց. — Ա՜յ հա՜յ, էս ա ամեն տարի իմ ճուտերը ուտըմ, իմ թշնամին էս ա։ — Գնաց, որ մի ահագին քար ճանկերով վեր ունի, բերի քցի գլխին։

Ասսու հրամանքովը իրա ճուտերը լիզվավորեցին. — Ամա՜ն, ա՛յ մեր, մեզ ազատողը դա ա, դրան մի սպանի։

Մերն իրա ճուտերին լսեց, գնաց ճուտերի կուշտը, ճուտերն ասեցին. — Ա՛յ մեր, դե մտիկ արա, տես վիշապի ջանդաքը ինչդար ա կոտորել, ըստեղ վեր ածել։

Մերը տեհավ վիշապի ջանդաքը, գնաց տղի վրեն թևը հով բռնեց, տղեն քնեց։ Տղեն աչքը բաց արուց, զարզանդեց. ղուշն ասեց. — Էլ մի վախենալ, թաքավորի որթի, ինչ որ ուզըմ ես՝ ուզա։

Ասեց. — Ղո՛ւշ, հեչ բան չեմ ուզըմ։

Ասեց. — Դե առ էս իմ բմբըլից մինը տամ, եփ որ նեղ տեղ կընկնես՝ ինձ իմաց կըտաս։

Տղեն բմբուլն առավ, գնաց նստեց գյամին, գյամին քշեց գնաց։ Գնացին էն ծառին հասան, որ մեղրաճանճերը սաղ էլ ըտեղ ին թոփ էլել, Տղեն թելի մի տուտը կապեց ծառիցը, մի տուտն էլ կապեց գյամուց, գյամին քշեցին: Գնացին հասան էն կղզին։ Տղեն գյամուցը վեր էկավ, գնաց ըտեղ, տեհավ որ դրուստ հալիվորը ըտեղ ա։

Ասեց. — Բարի օր, բարի։

Թե. — Բարո՜վ, հազար բարին, բալա ջան։ Աստված քեզ աչողութուն տա, աստված օրհնի քեզ։ Ես մեռնըմ եմ, ինձ կթաղես։ — Ասեց ու հալիվորը մեռավ։

Տղեն առավ բահն ու քլունկը, գետինը խոր փոս արուց, հալիվորին թաղեց։ Գնաց նստեց գյամին, քշեցին գնացին։ Գնա՜ցին, դեմ էլան Գյուլինան-Բանովշի քաղաքին։ Գյամչին գյամին կաննացրուց, լամբարները[1] վե թողուց։ Տղեն ասեց. — Գյամչի, էս գյամին քե ամանաթ, կուտես, կխմես, էս գյամին կպահես, ես գնամ քաղաք, մի տենամ ինչ կա:

  1. Շղթաները, (ծանոթ. բանահավաքի):