Տղեն գնաց քաղաքը, յավաշ-յավաշ ման էկավ քաղաքը, ընդի մտիկ անելով տեհավ մի դռան առաչի մի պառավ կնիկ մի մեծ թեշի ձեռին օլորըմ ա:
— Բարի օր, — ասեց, — նանի։
Ասեց. — Բարով, հազար բարով, նանը քեզ ղուրբան:
Ասեց. — Նանի, ինձ ղոնաղ չե՞ս վեր ունիլ:
Ասեց. — Խի՞ չեմ վեր ունիլ, համեցեք։
Նանը տղին տարավ տուն, տղեն տեհավ նանենց տունը դարտակ ա, ասեց. — Նանի ջան, բա ի՞նչ կա ուտելու։
Ասեց. — Որթի, ցամաք հաց, էն էլ գարի։
Ասեց. — Նանի, առ փող տամ, գնա բազարիցը բան բե, ուտեմ, սոված եմ։ — Հանեց տղեն տվուց նանին մի բուռը ոսկի։ Նանի ջանին էր մուննաթ, քշտըվեց, գնաց բազարը, առավ ուտելիք, խմելիք, բերուց տուն, տղի հետ նստեցին կերան ու խմեցին։
Ասեց. — Նանի, ես ղարիբ տղա եմ, ըսկի էս երկրները չեմ էկել, ի՛նչ կա էս քաղաքըմը։
Թե. — Ա՜յ որթի, քաղաք ա, ի՜նչ ասես՝ կա։ Մեծ մայրաքաղաք ա, թաքավորը միչին։
Ասեց. — Նանի, թաքավորին ի՞նչ ունի, ի՞նչ չունի։
Ասեց. — Որթի, ուզըմ ես դու էլ բան իմանա՞ս։
Թե. — Բա ղարիպ տղա եմ, ախր ուզըմ եմ իմանամ։
Թե. — Որթի, թաքավորին մի ախչիկ ունի, քրքրվի էն թավուր ախչիկը։
— Նանի՛, խի՞ ես ըտենց ասըմ, ի՞նչ ա արել էդ ախչիկը։
Թե. — Որթի, — ասեց, — հարիր տղի գլուխ կտրիլ ա տվել, դրել բադանի[1] վրեն։
Թե. — Ախր նանի, պատճառն ի՞նչ ա, ընչի հըմար ա կտրիլ տվել։
Թե. — Այ որթի, ինքը շատ սիրուն ախչիկ ա, արևին ասըմ ա՝ դուս մի գա, որ ես դուս եմ գալի. ինչ անես, որ հնարներ ունի. ինչ տղա որ էթըմ ա ուզելու, էն հնարներ ա ասըմ, նրանք չեն կարըմ հանի, նըրա հըմար էլ գլխները կտրըմ ա։
Ասըմ ա. — Նանի, էսօր մնաս բարին, էքուց էլի քու ղոնաղն եմ։ – Հանըմ ա փող ա տալի նանին, ասըմ ա. — Կէթաս քաղաքը,
- ↑ Պարիսպ, (ծանոթ. բանահավաքի)։