մի ձեռք շոր կառնես քեզ հըմար, որ թաքավորի լայեղ ըլի։ — Ասըմ ա տղեն ու դուս ա գալի ըտեղան, էթըմ հասնըմ գյամուն, դուռը ծեծըմ ա, գյամչին դուռը բաց ա անըմ. — Բարի իրիկուն, — ասըմ ա գյամչուն:
— Ասսո՛ւ բարին, հազար բարի։
Գյամչին ասըմ ա. — Թաքավորի տղա, ասա տենանք, ինչ կար, ի՜նչ չկար քաղաքըմը:
— Է, ի՜նչ ասեմ, գյամչի, ինչ ասես կա, էքուց մի լավ խաբար կբերեմ,— ասըմ ա ու քշերը ըտեղ քնըմ:
Առավոտը լիսանըմ ա, տղեն վեր ա կենըմ, էլի էթըմ քաղաքը, դուզ պառավի տունը։
Ասըմ ա. — Բարով քեզ, ա՛յ նանի։
— Հազար բարի էկա՜ր, ջանի:
Ասըմ ա. — Նանի ջան, շորերը առել, հազրե՞լ ես։
Ասըմ ա. — Առել եմ, որթի ջան։
— Դե բե, — ասըմ ա, — հաքի, տենանք։
Նանը շորերը բերըմ ա, հաքնըմ ա։
— Է՜ֆ, — ասըմ ա, — նանի ջան, ի՛նչ լավ սազըմ ա, դառար վազրի կնիկ, կասես՝ օխտն օր իմ մերն ըլես։ — Ասըմ ա. — Նանի, գիտաս ինչ կա՞։
Ասըմ ա. — Ի՞նչ կա, որթի ջան։
— Պըտես էթալ Գյուլինան-Բանովշին ուզիլ ինձ։
Ասըմ ա. — Ա՛յ որթի, ես ո՞նց էթամ էնտեղ, թաքավորը ինձ ախչի՞կ կտա։
Ասըմ ա. — Կտա, բան չի ասիլ, — հանըմ ա մի բուռ ոսկի տալիս ա, ասըմ ա, — Գնա։
Պառավը ոսկին առնըմ ա, ուրախանըմ, ասըմ ա. — Որ ասըմ ես, որթի, կէթամ։
Պառավը ընկնըմ ա ճամփեն, էթըմ, հասնըմ թաքավորի դուռը, խնամաքարին նստըմ ա։
Նրանց ծառեն դուս ա գալի. — Հը՛, — ասըմ ա, — ի՞նչ կնիկ ես, ըտե նստել ես:
Ասըմ ա. — Էկել եմ թաքավորի ախչիկը ուզեմ իմ տղին։
Ասըմ ա. – Շատ լավ, էթամ թաքավորին իմաց տամ։
Ծառեն էթըմ ա թաքավորի կուշտը, թաքավորին գլուխ ա տալի, կաննըմ: