Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաքավորին գլուխ տվուց, կաննեց: Թաքավորը տեղ շանց տվուց, նստեց:

Ասեց. — Նանի՛, ապրի քու տղեն, շատ ղոչաղ էր, հըմի էլ մի բան կա, — ասեց, — էն էլ հանի, իմ ախչիկը տանի։ — Ասեց. — Նանի՛, հըրե՛ն, էն պուճուր կոնդը տենը՞մ ես։

Պառավը թե. — Տենըմ եմ։

Ասեց. — Իմ հոր մուհրը մի չայնըկի վրեն տված, մեչը անմահական ջուրը լիքը, անմահական խնձորը միչին, էն կոնդի տակին ա, եփ որ քու տղեն էն կոնդը օխտը սհաթըմը վե կալավ ու իմ չայիկը բերուց ինձ, ախչիկս կտամ։

Ասեց. — Շատ լավ թաքավոր։

Ասեց ու պառավը հեռացավ թաքավորի կշտից, էկավ տղի կուշտը։

Տղեն ասեց. — Հը՛, նանի ջան, ի՞նչ կա։

Ասեց. — Ո՛րթի, հըմի էլ ասեց՝ էն կոնդի տակին իմ հոր չայնիկն ա, մեչը անմահական ջուր, անմահական խնձոր, թե օխտը սհաթըմը հանեցիր՝ զաթի ախչիկը կառնես կէթաս, թե չհանեցիր՝ գլուխդ կկտրեն։

— Դե որ ասել ա, պըտի հանենք, թե չէ գլուխս թող կտրի։

Տղեն ասեց ու թողեց գնաց գյամին, գնաց գյամչու կուշտը, ասեց. — Գյամչի, ի՞նչ անենք, ախր հըմիկ էլ էս բանն ա ասել։

Գյամչին ասեց. — Բա՜, էդ ի՞նչ դժար ա։ — Ասեց. — Թաքավորի որթի, էն վախտը, որ ղշի ճտերը ազատեցիր, ղուշը քեզ բմբուլը տվուց, որ նեղ տեղն ընկնելուս տաս. մի կանչի տենենք ի՞նչ ա ասըմ։

Տղեն բմբուլը իրար քսեց, ղուշը թռվռալեն էկավ։

— Հը, — ասեց, — թաքավորի որթի, ի՛նչ նեղ տեղն ես ընկել։

Տղեն ասեց. — Զմբուռթ ղուշ, իմը՝ դու, քունն՝ աստված, ըսենց մի նեղ տեղ եմ ընկել, պըտի ճար անես։

— Հա՜յ, — ասեց, — մի իրեք տարի աղաք ըլեր, մեծացել եմ, հա՜մա ինչ արած, գնա օխտը որց ոչխար[1] բե, ուտեմ, էթամ չայնիկը հանեմ, բերեմ։

Տղեն էթըմ ա, օխտը որց ոչխար ա բերըմ, օխտն օր էլ թաքավորից հրաման առնըմ։

  1. Երեք տարեկանից բարձր կրտած խոյ, (ծանոթ. բանահավաքի):