Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զմբուռթ ղուշը օրը մի որց ուտըմ ա, օխտն օրը որ թամամըմ ա, ասըմ ա. — Գիտե՞ս ինչ կա, թաքավորի տղա. կէթաս էն կոնդիցը մի հինգ լոք[1] հեռավորութան մի խոր փոս կքանդես, նի կմննես էն փոսի մեչը, ես պըտի նի ըլնեմ երկինքը, ընդիան թևերս թափ տալով պըտի գամ, որ էդ կոնդը պատռի մեչտեղիցը. դու էլ ղայիմ կաց էն փոսըմը, չվախենաս: Մտիկ արա. կոնդը որ պատռեց, չայնիկը էրևաց, դու դուս արի, չայնիկը վե կալ ու հեռացի։

Ասեց. — Շատ լավ։

Ինչ որ ղուշն ասեց, տղեն էլ կատարեց։ Ղուշը էլավ երկինքը, ընտեղան թևերը թափ տալով որ էկավ, էտ կոնդը մեչտեղից պատռվեց, չայնիկը բաց էլավ։ Տղեն գնաց չայնիկը վե կալավ ու հեռացավ։ Ղուշը էլի գնաց իրա գործին: Տղեն էլ գնաց գյամատունը։

Գյամշին ասեց. — Բերի՞ր։

Թե. — Բերել եմ:

— Դե, որ, — ասեց, — բերել ես, էս մի բանն էլ ես ասեմ։

Գնա, — ասեց, — քաղաքիցը մի չայնիկ առ բե, էս ջուրն ու խնձորը ածենք էն չայնըկի մեչը, ժամանակին քեզ կհարկավորի։ Խամ ջուր, մի կարմիր խնձոր քցենք մեչը տանք թաքավորին, էն իրա հոր մուհրիցը կճընանչի իրա չայնիկը։

Ինչ որ ասեց՝ տղեն էլ կատարեց, վե կալավ թաքավորի չայնիկը տարավ տվուց թաքավորին։ Թաքավորը մտիկ արուց մուհրին, տեհավ որ իրենցն ա, ասեց. — Ապրիս, այ տղա, հալալ ա իմ ախչիկը քեզ։

Կանչեց ախչկանը, ասեց. — Որթի, ինչ ասել ենք, էս տղեն կատարել ա, հըմի ի՞նչ ես ասըմ։

— Ինչ ասեմ, թաքավոր, էնա պըտի առնեմ էլի, համա, — ասեց, — թաքավոր, էքուց ես քառասուն ախչկա հետ միասին կհաքնվենք, կէթանք բաղը, էն տղեն թող գա, ում որ ջոկեց, առնի էթա։

Տղեն գնաց գյամատունը, ասեց. — Գյամչի, հըմի էլ ըսենց ասեց, ախր ես ախչկանը ըսկի չեմ տեհել, ես ո՞նց ճնանչեմ։ — Մտածեցին, գյամչին ասեց. — Էն ժամանակը մենք մեղուներին ճամփա շանց տվինք, ետի ճանճը թևը տվուց, ասեց. «Նեղ ընկնելուս մեզ իմաց արա՛»։ Կանչի, տենանք ի՞նչ կասեն:

Տղեն մեղրաճանճի թևը քսեց իրար, մեղրաճանճերը էկան, –

  1. Քայլ (ծանոթ. բանահավաքի):