— Է՜, որթի ջան, ասա՝ տենեմ, ընչանք ո՞րդի գնացիր։
Ասեց. — Ա՛փու ջան, ընչանք գնացել եմ, քու օխտը պապն էլ գնացել չի։
— Դե ասա՛ տենեմ, որթի, ո՞րտեղ։
— Ա՛փու, գնացի մի կոնդ…
— Դե, — ասեց, — որթի, ասիլ մի, որ կոնդն ես գնացել, ես հ'իմացա, — ասեց, — անգին քար ես բերել, մարքարի՛տ, ջավահի՛ր, չէ՞։
— Հա՛, — ասեց, — ափու։
— Գնա, — ասեց, — բե խուրջինդ տենեմ։
Բերին բաց արին, տեհան որ անպետքը կովազիզիկ[1]
Ասեց. — Գնա՛, գնա՛, որթի, աստված քեզ էլ օխնի։
— Դե՛հ, — ասեց, — պուճուր տղիս կանչեցեք։
Պուճուր տղեն էկավ ըտի կաննեց, ասեց. – Ի՞նչ ես ասըմ, ափու ջան։
Ասեց. — Ափուն էս ա ասըմ, որ էթաս պըտի հ'աշկերիս հըմար պըտես դեղ բերի։
Տղեն ասեց. — Ափու ջան, հըլա ես պուճուր եմ, տանիցը դուս էկել չեմ, ես ո՞րդի էթամ քու հըմար դեղ բերեմ։
Ասեց. – Որթի, էթըմ ես՝ գնա, էթալ պըտես. իլլաջ կա ոչ։
Տղեն ինադ արուց, գնաց հ'իրանց բախչըմը, հավըզի վրին թեք ընկավ՝ քնեց։
Հ'էրազըմը էկան ասեցին. — Ա՜յ տղա, խի՞ ես էկել ըտեղ թեք ընկել քնել։
Ասեց. — Ի՞նչ անեմ, հերս ինձ ասըմ ա՝ գնա՛ հ'աշկերիս հըմար դեղ բեր, ես ճամփա գիտամ ոչ, գիտամ ոչ թե դվորն էթամ։
— Որթի, — ասեց, — գնա հորդ ասա՛. «Մատիդ մատանիքը տո՛ւր, վրիդ թուրը տո՛ւր, տակիդ ձին տո՛ւր էթամ բերեմ»։
Էն հրոպպըմը տեղիցը վե կացավ տղեն, էկավ հոր կուշտը, ասեց. – Ա՛փու ջան, տակիդ ձին եմ ուզըմ, վրիդ թուրը, մատիդ մատանիքը, կտաս՝ կէթամ կբերեմ։
Հերն ուրախացավ, տղին խտըտեց, էրկու թուշն էլ պաչեց։
— Իմ ղոչաղ տղեն դու ես,— ասեց,— գիտեմ, որ կբերես։
- ↑ Վանակն։ Գայլախազ կոչված կարծր սև քար։