ասեցին. — Հը՛, թաքավորի որթի, ի՞նչ կա, ի՞նչ նեղ տեղ ես ընկել, որ մեզ ուզըմ ես:
Ասեց. — Ճանճեր ջան, ըսենց մի բան ա պատահել, պըտի օքնեք։
Ասեցին. — Շատ լավ, որ նրանք կէթան իքին, դու էլ հետները կէթաս, մենք էլ էրթկովը կգանք, որին որ վրա կտանք, նա ա Գլուլինան-Բանովշեն, կգաս ու ղայիմ կբռնես։
Առավոտը տղեն վե կացավ գնաց բաղը, տեհավ ախչկեքը էկան, քառասուն ախչիկ, մինը մնիցը սիրուն, իշկա էլ[1] մի տեսակ շորերով։ Տղեն ասեց. — Յարաբ աստված, ըստոնց ո՞րն ա Գյուլինան-Բանովշեն։
Ախչկերքը բարև տվին տղին, անց կացան։ Տղեն մտիկ արուց, տեհավ ճանճերը էկան, ճանճերն էն զդար շատ էին, որ արևի աղաքը առել էին, էկան էն ղդարն էլ[2] թափեցին Գյուլինան-Բանովշի գլխին։ Տղեն գնաց ու ձեռը բռնեց, ասեց. — Օրհնած ճանճեր, թողեք հեռացեք։
Ճանճերը թողին հեռացան։ Կուռը բռնեց, ասելոն, խոսալոն էկան թաքավորի կուշտը։
Թաքավորն ասեց. — Որթի, արժան ա քեզ իմ ախչիկը։ Հըմի, — ասեց, — որթի, ի՞նչ ես ասըմ, ուզըմ ես ըստե՞ղ կենաս, թե հետդ տանես։
Տղեն ասեց. — Թաքավորն ապրած կենա, ես էլ մի թաքավորի որթի եմ, պըտի տանեմ իմ հորը հանձնեմ։
Թաքավորն ասեց. — Շատ լավ, ընչո՞վ պըտի էթաք։
Ասեց. — Թաքավոր, ինձ գյամի ունեմ, ամեն ինչ պատրաստ, էթանք, տեհեք իմ գյամին:
— Դե՛հ, էթանք։
Թաքավոր-թաքուհի, իրա նազիր-վազիրը գնացին գյամին տենալու:
Գնացին հասան գյամու կուշտը, նի մտան գյամին, տեհան՝ օ՜ֆ, շատ լավ գյամի ա։ Ասեց. — Հավան եմ, որթի, լավն ա։
Էդտեղ նստեցին, հանգստացան, կերան խմեցին, ետ դառան: Թաքավորը իրա ախչկա բաժինքը պատրաստեց, տվեց տղին, ճամփու դրուց։