Տղեն ու ախչիկը նստեցին գյամին, գյամչին գյամին քշեց։ Գնացին հասան ծովի կեսը, Գյուլինան-Բանովշեն ասեց. — Դավիթ, ի՞նչ հաղալու բան ունես՝ մի քիչ հաղ անենք։
Ասեց. — Գյուլինան-Բանովշա, պապիդ անմահական խնձորն ու ջուրը բերել եմ, ուզըմ ես, բերեմ՝ հաղ անենք։
Ասեց էտ ինչ լավ ես արել, դե բեր, — ասեց։
Ղութու դուռը բաց արեց, չայնիկը հանեց, տվուց ախչկանը։
Ախչիկը շատ ուրախացավ։ Խնձորը հանեց, գյամու մի դիհը ինքը կայնեց, մի դիհը Դավիթը, իրար քցըմ, հաղ ին անըմ։ Մեկ էլ ախչիկը խնձորը քցեց, փանջարովը ընկավ ծովը, մին էլ տեհան գյամին ետ դառավ դըբա ախչկա հոր տունը:
Ախչիկն ու տղեն. — Վայ, աստված ջան, էս ինչ էլավ, — ասըմ են ու լաց ըլնըմ։ Մեկ էլ ձուկը ծովիցը դեմը դեմ տվուց ու գյամին կայնացրուց։ — Հը՜, — ասեց, — թաքավորի որթի, ի՞նչ նեղ տեղն ես ընկել, ասա տենանք։
Ասեց. — Ամա՜ն, ձուկ ջան, մի հնար արա, ախչիկը խնձորը քցեց ծովը, գյամին ետ ա դառել իրա հոր տունը։
Ձուկը իրա ձկներին ասեց. — Հը՛, որտեղ ըլի՝ խնձորը քթեք բերեք։ — Ձկները էն սհաթը խնձորը քթան, բերին։
Տղեն խնձորն առավ, դրուց չայնըկի մեչը, դրուց ղութու մեչը, դուռը շինեց։ Գյամին ետ դառավ դըբա Դավթի երկիրը։ Գնա՜ց, ծովը կտրեց, դուս էկավ ղրաղը։
Արի, խաբարը հարցնենք թաքավորիցը. թաքավորը տեղից զորք, զորապետ վե կալավ գնաց դըբա ծովը՝ Գյուլինան-Բանովշի առաչը։
Ըտեղ Դավիթը ասեց. — Գյուլինան-Բանովշա, ընչար հըմի մենք քիր ու ախպեր ենք ըլել, սրանից ետն էլ քիր ու ախպեր կմնանք, ես քեզ բերել եմ էս տղի հըմար։
Ըտեղ մխելի Գյուլինան-Բանովշեն տխրեց։ Թաքավոր, թաքուհի, նազիր-վազիր էկան բարովեցին, ծովի ղրաղիցը կուռ-կռի տվին, քեֆ անելով բերին հասցրին իրենց տեղը։ Ըտեղ օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեցին։ Հարսանիքը նստած վախտը Գյուլինան-Բանովշեն տեհավ, որ իրան բերող տղեն ըստեղ չի, ասեց. — Թաքավոր, — ասեց, — էս հարսանիքը էն տղի հունարն ա, խի՞ չես էն տղին էլ կանչըմ ըստեղ։