Ասեց. — Բա էս տղեն քու ի՞նչն ա, որ ինձ բերուց։
Թաքավորն ասեց. — Էդ էլ իմ սանիկի հընգերն ա։
Ասեց. — Որ քու սանիկի հընգերն էր, խի՞ էր սրան մորթըմ, կոխըմ չընրլըլի տակը, որ ես ու իմ ղարավաշն ենք գնացել, հանել, լավացրել բերել ըստեղ:
Թաքավորն ասեց. — Սանիկ, ըտե՞նց ես արել։
Ասեց. — Չէ՛, թաքավոր, ես ըտենց չեմ արել։
Գյուլինան-Բանովշեն ասեց. — Այ տղա, դեհ դու ասա, քու գլխիդ ի՞նչ ա հաղացել։
Հայի Դավիթը գլխանց պատմեց, թե ոնց խափեց իրեն, բազմանդը առավ ձեռիցը, եննա էլ տարավ սըպանեց. Գյուլինան-Բանովշեն էկավ հանեց սաղացրեց:
Թաքավորը ասեց. — Այ տղա, ըտե՞նց ա։
Ասեց. — Ըտենց ա։
— Դե, — ասեց, — ջամիաթ, ի՞նչ անենք սրան։
Ասեցին. — Թաքավոր, կտոր-կտոր արեք։
Թաքավորը կանչեց. — Ջանլա՛թ։
Ջանլաթը էկավ էդ ջհըդի տղին դրեց տախտակի վրին, կոտորեց, մեծ թիքեն թողեց հ՛անգաջը:
Եննա, նորից օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, Գյուլինան-Բանովշին պսակեցին Դավթի հետ, դրին թաքավոր։
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։