Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փորը դուս տվին, տղեն նի մտավ ձիու փորի մեչը, արաբը կարեց, վե կացավ ուրախ-ուրախ էկավ տուն, ասեց. — Էս լավ էլավ, տղեն կորավ, ես մորը կառնեմ։

Մերը հարցրուց, թե. — Տղես հ՚ո՞ւր ա։

— Գիտում չեմ, ինձնից հ՚առաչ էկավ։

Տեսավ որ արաբի միտքը ծուռն ա, արաբին դուս արուց՝ դուռը շինեց. — Էլ ինձ պետքը չես, — ասեց, — գնա՛ կորի։

Ղշերը էկան ձիուն վե կալան տարան։ Տարա՜ն Քյալլա-գյոզի երկրումը վե դրին, ու սկսեցին ուտել։ Կերա՜ն, կերան, հասան տղին, տղեն դուս էկավ ձիու փորի միչիցը ընդի կաննեց։ Ձեռ ու ոտը լվաց, տեհավ մի հ՚աշկանի պառավ կնիկ ջուրն էկավ. հ՚աչ ծիծը քցել ա ձախ հ՚ուսը, ձախ ծիծը՝ հ՚աչ հ՚ուսը, էկավ էտ տղին բարով տվուց, ասեց. — Իսան-օղլի, խի՞ ես կաննել ըտեղ:

— Բա ինչ անեմ, նանի, ղարիբ եմ։

— Հ՚արի էթանք մեր տունը։

Վեր կացան գնացին։

— Ա՜յ որթի, — ասեց պառավը, — հ՚արի քեզ ես պահեմ, տղեքս կգան քեզ կուտեն, օխտը դև են։

Հ՚իրիկունը տղեքն էկան։

— Ա՜յ մեր, մեր տանից իսանի ֆոտ ա գալի։

— Ա՛յ որթիք, սարից, ձորից դուք եք գալի, իսանի ֆոտ ձեզանից կգա, էլ ումնից պտի գա։

Մի քիչ կենալուց ետո, ասեց. — Որթի ջա՛ն, էսօր մի իսանի ճուտ եմ կալել։

Ասեցին. — Հլա բե տենենք։

Վե կացավ Հրայինին վե կալավ բերուց տղեքանց կուշտը։

— Այ տղա, ո՞րդիանցի ես։

— Ես Դուրուկ քաղաքիցն եմ։

— Ո՞ւմ տղեն ես։

— Մեծատան տղեն եմ։

— Մեծատա՜ն, աստված նրա հոքին լուսավորի, շատ լավ մարթ էր, օխտը տարի մենք նրա ցորնովը կառավարվել ենք, նա չըլեր՝ մենք սովամահ կըլեինք, էտ ինչ լավ էլավ, որ դու քու ոտովը էկել ես, բարով, հազար բարով ես էկել։ Վեկաց վիրի գլուխը նստի։ Ա՜յ մեր, բեր, ինչ լավ բան ունես՝ բեր, էլ ըսենց մարթ մեր տունը գալ չի։