Թաթավորն ասեց. — Ո՞րդիանցի ես։
Ասեց. — Դուրուկ քաղաքից եմ, Մեծատան տղեն։
— Ձեր տունը քաղաքի ի՞նչ տեղն ա:
— Թաքավորի տներին կպած ա, մառմար քարից, հ՚ախպուրն էլ տակին:
— Այ հազար բարի ես էկել, այ տղա, մենք ձեր հոր հացը շատ ենք կերել, քանց թե մեր հացը, ես ուրախ ի, որ քե պես մարթի տղեն գար իմ ախչիկը ուզեր։ Մենակ մի պայման ունեմ քեզ հետ անելու։
— Ի՞նչ պայման։
— Էս պայմանը, որ իմ ախչկա հ՚էրեսը մարթ չպըտի տենի, քու մորից սավայի, որ տեհավ՝ հ՚էքսի օրը իմ ախչիկը ըստեղ ա։
Տղեն ասեց. — Շատ լավ։
Կանչեց ախչըկանը կուշտը, ասեց. — Ախչիկս էս ա, ա՞յ տղա, կառնե՞ս:
Տղեն տեհավ, որ երկնային լիս ա ախչիկը, ֆոքին փառավորվեց, կարաց ոչ խոսա։
Բերին հարսանիքը բռնեցին, օխտը օր, օխտը քշեր քեֆ արին, սրանց պսակեցին։ Բաժինքը բարցեցին ղաթրներին, նի էլան ձիանքը, գնացին հ՚իրանց երկիրը։ Մերը տեհավ, որ էկողը հ՚իրա տղեն ա, քսան ղաթիր հետը բարցած, մի սև արաբզդի շորեր հաքած շատ բոյով ախչիկ հետը գալիս ա։
— Վա՜յ, — ասեց, — ափսո՛ս իմ տղեն, էս ինչ դառցըվորված, սև ախչիկ ա առել էկել։
Մերն էկավ, փաթըթվեց տղովը, հարսին բարևեց, նի էլան վիրև։ Ախչիկը ման էկավ օթախները, տեհավ որ հ՚ամեն բան թամամ ա՝ ուրախացավ։ Նի մտավ, շորերը հանեց, հաքավ հ՚իրա թաքավորական շորերը, տղի մերը տեհավ, խելքը գնաց։ — Արժան ա քեզ, այ տղա, — ասեց։
Մի քանի տարի սիրով-սավգով ապրեցին, հարսը ետ ընկավ[1]:
Օրերի մի օրը հարսը բալկոնի փանջարին նստած էր, քառսուն հ՚ուսը կախ էլած քամին տանում բերում էր։ Թաքավորի տղեն բերուց դրանց ախպրըմը ձին ջրի։ Տեհավ ձին ջուր չխմեց, ետ դառավ ձիուն շատ ծեծեց, տեհավ ըլնըմ չի, մի ղաֆիլ հ՚աշկը քցեց վիրև,
- ↑ Հղիացավ, (ծանոթ. բանահավաքի):