Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վե կացավ հ'առավոտը, մատի մատանիքը տվուց, վրի թուրը տվուց, մեհտարին էլ ասեց․ — Ձիս հազրեք, թամբեք։

Տղեն իսկը[1] ձին նի էլավ ու գնաց։ Գնաց ոնց որ հերն ասել էր, հ'առավոտը տանը չայն էր խմել, ճաշին էլ գնաց էտ չոր ծառի տակին հացը կերավ, հ'իրիկվապահին գնաց էտ կոնդը հասավ, հ'իրիկվանը ուզըմ էր հ'անց կենա էտ կոնդը՝ տեհավ, որ հրես մի արև երկնքըմն ա, մի արև էլ գեննին ա։

Ասեց. — Փա՛ռք քեզ աստված, էս ինչ թավուր աշխարք ա. մի արև երկընքըմն ա, մի արև էլ գեննըմն ա։

Ձին քշեց, քշեց, գնաց տեհավ, որ մի բմբուլ։ Ձիուցը վեր էկավ․ բմբուլն էտ գեննիցը վե կալավ, խրեց փափախածալը։

Ձին ասեց. — Ա՛յ տղա, էտ բմբուլը վե՛ քցա։

Ասեց. — Խի՞ վե քցեմ։

Ասեց. — Բմբլիցը քեզ շատ շառ կգա։

Ասեց. — Բմբուլն ի՞նչ ա, որ շառն ի՞նչ ըլի։

Երեք հետ ասեց ձին, տղեն հ'անգաջ արուց ոչ։

— Դե՛,— ասեց ձին, — գնա՛, քու մեղքը քու շըլինքը։

Բմբուլը վե կալավ ու ձին քշեց։ Գնաց մի թաքավորի քաղաք. խաբար տարան թաքավորին, թե մի տղա ա գալի, մի արև երկընքըմն ա, մին էլ դրա փափախածալըմն ա։

Թաքավորն ասեց. — Գնացեք, էտ տղին կանչեցեք, բերեք։

Գնացին, տղին բերին թաքավորի կուշտը։

Թաքավորն ասեց. — Ա՛յ տղա, ի՞նչ տղա ես։

Ասեց. — Ղարիբ տղա եմ, էկել եմ էս երկիրը ման գալու։

Ասեց. — էս ի՞նչ արև ա փափախածալըմըդ։

Ասեց. — Թաքավոր, մի բմբուլ էր, ճամփին վեր ընկած էր, վեր եմ կալել։

— Դե, — ասեց, — տուր տենեմ։

Տղեն հանեց բմբուլը, տվուց թաքավորին։

Հենց թաքավորը որ բմբուլը տեհավ՝ խելքը գլխիցը գնաց։

Ասեց. — Դե գնա՛, շնորակալ եմ։

Տղեն գնաց։ Թաքավորը բմբուլը խրուց պատը ու հ'աշկը վրիցը չէր վերնըմ։ Ըժդար գանգատավոր էր գալի՝ ասըմ էր. — Ժամանակը չի՛, գնացեք։

  1. Դրուստ, ճիշտ որ, շիտակ որ