Կասի. – Էէ՜ տղա, շատ դժար բան ասեցիր, համա որ մեռնեմ էլ, պըտի մուրազդ կատարեմ։
Կասի. — Ձեռիդ կա՞ սուր դանակ։
Կասի. — Կա՛։
Կասի. — Հանա քու դանակը. ես որ բանցրանամ, իմ մեշտեղի թնջակիցը մի մազ կկտրես, թղթի միչի կկոլոլես, իշտեղ թաղես՝ կդառնա դրախտական ծառ։
Ձուկը կբանցրանա, տղեն դանակը կքցի, դրա թնջակիցը մի հատ մազ կկտրի, կտրելու պես ձուկը կէթա ծովի անդունդը. թղթի միչին կկոլոլի, կդնի ծոցը, կղայիմացնի։
Շատ կմտածի տղեն, կգա մոր կուշտը. — Ա՛յ մեր, կասի, ես մի ձկան թնջակի մազ եմ բերել, էս չի դառնա դրախտական ծառ։ Թաքավորը իմ գլուխը կկտրի։
Համա մերը իմաստուն ա, իմացավ որ դա դրախտական ծառն ա, ասեց. — Որթի, կէթաս թաքավորին կասես. «Ո՞րդե պըտի տնկես, ինձ տեղն ասա՝, ես կտնկեմ»։
Տղեն կգա թաքավորի կուշտը, գլուխ կտա՝ կկաննի։
Թաքավորը կասի. — Հը՛, ավլու տղա, բերե՞լ ես դրախտական ծառը։
— Հրամանք ես, թաքավոր, — կասի, — բերել եմ։
Թաքավորը շատ կուրախանա, կասի. — Բա հ՚ո՞ւր ա։
Տղեն կասի թաքավորին. – Ինձ տեղը շանց տուր՝ ես կտնկեմ։
Թաքավորը տղին շանց կտա տեղը՝ ֆլի օթախի փանջարի հ՚առաչը։
Տղեն բաց կթողա, կէթա իրանց տուն։ Իրիկունը որ մութը կընկնի, տղեն թաքուն կգա, թաքավորի ասած տեղը պուճուր փոս կանի, էտ մազը ըտեղ կտնկի, բաց կթողա, կէթա հ՚իրանց տուն։
Թաքավորը կքնի, հ՚առավոտը վե կկենա, մտիկ կտա որ օթախը մութն ա, փանջարեն բաց կանի, որ մի հատ ծառ ա փեյդահ էկել իրա փանջարի հ՚առաչին, մտիկ կտա, որ դրախտական ֆոտ ա գալի էտ ծառիցը, մի դիհը՝ ամառ, մի դիհը՝ ձմեռ, ղշերը վըին ծլվըլըմ, մեյվի մի դիհը՝ հասած, մի դիհը՝ ցոկոլակ[1]: Թաքավորը շատ կուրախանա էտ բանի վրա։ Ֆլի օսկոռից օթախ, Շամ-չրաղը միչին վե դրած, դրախտական ծառը հ՚աշկի հ՚առաչին, ընենց կուրախանա թաքավորը՝ ընենց կսիրի տղին, մոնց որ իրա որթին։
- ↑ Խակ, (ծանոթ. բանահավաքի):