թաքավորի ախչիկը բեր ինձ հըմար: Ես ո՞նց բերեմ թաքավորի ախչիկը, իմ գլուխը կկտրեն:
Մերը մտածելով տղին սկսում ա խրատի. — Որթի, էտ էլ հեշտ ա: Դե անգաջ արա, քեզ խրատ տամ. կէթաս, թաքավորին կասես. «Ինձ հըմար կշինես գյամի, էնքան ըլի մենձութունը, որ քու քաղաքի չափ, մի հատ օթախ կշինես՝ քու ամարաթի պես, էտ գյամու մեչը պըտի ըլի հարիր սազ ածող, հարիր ձեռք զուռնաչի, հարիր հատ երիտասարդ տղա, հարիր հատ ջահել ախչիկ՝ պար էկող, հարիր հատ մենձ կնիկ, հարիր հատ մենձ մարթիկ, լավ ուտող-խմող, քեֆ անող՝ մի խոսքով թիֆլիսեցի, էնղտար, — կասի, — որ քաղաքի չափ մարթիկ վե կունի: Ղրաղից էկողը չիմանա թե գյամի ա, կիմանան, որ քաղաք ա: Էտ զդար ուտող-խմողին քառասուն տարվա ապրուստ կդնես մեչը՝ թե ուտելիք, թե խմելիք»։
Տղեն վե կկենա, կէթա թաքավորի կուշտը, գլուխ կտա, կկաննի:
— Թաքավորն ապրած կենա, — կասի, — պըտի շինես ծովի վրա մի հատ գյամի, մենձութունը մեր քաղաքի չափ, մեչը դնես հարիր հատ լավ սազ ածող, հարիր ձեռք զուռնաչի, հարիր հատ ջահել տղա, հարիր հատ ջահել ախչիկ՝ լավ պար էկող, հարիր հատ միջակ կնիկ, հարիր հատ միջակ տղամարթ՝ լավ ուտող-խմող, պըտի դրանք բոլորը շինված ըլի նազրի քիսիցը, թե չէ թլիսմը կքանդվի:
Թաքավորը կկանչի նազրին. — Նազիր, — կասի, — էս բանը դու ես գլխի քցել, պըտի քու փողովը շինվի։
Նազիրը վե կացավ էլած-չէլածը ծախեց, էտ բոլորը հազրեց:
Տղեն գնաց մտիկ տվուց, տեհավ որ ոնց որ Թիֆլիսու քաղաքը, մի կողմից զուռնա են ածըմ, մի կողմից սազ են ածըմ, մի կողմից ջահելները երգ են ասըմ, մի կողմից ախչըկերքը պար գալի, մի կողմից մարթիկը ուտում են, խմըմ, քեֆ են անըմ։
Տղեն շատ ուրախացավ: Ետ դառավ էկավ մոր կուշտը. — Մե՛ր, – ասեց, — հըմի՞ հ՚ուր էթամ, էտ բաները սաղ հազրվել ա։
Ասեց. — Ո՛րթի, տերը քեզ հետ, ըստուց ետն էլ բան չգիդամ։ Գնա՛ նստի թամուզ օթախի մեչը, լավ կեր, քեֆ արա, քառասուն տարվա, բան որ ապրուստ կա միչին, քշա գյամին անց կաց, դեմ արա մի չորի վրա, ընդուց ետ ո՞նց ապրում ես, ապրի։
Տղեն մորը շնորակալութուն արուց, ծիծը պաչեց, էլ հուս չուներ ետ գալու, գնաց մտավ գյամու մեչ, օթախըմը նստեց։ Գյամըմը