դուս էր գալի, սրա հետ խմըմ, նրա հետ խմըմ, օր էր անց կացնըմ: Գյամին քշեց տարավ դեմ արուց չորին, ընենց էր, որ միչի մարթիկը չին իմանըմ, թե ծովի մեչ ին:
Էս տղեն իր միչին մտածեց, ասեց. — Երկար մնամ էստեղ ինձ օքուտ չի բերիլ, վե կենամ, էթամ աշխար ման գամ։
Էս տղեն գնաց, նի մտավ դուքանը, մի թաս գինի խմեց, գյամուց դուս էկավ, ընկավ ճամփեն. մտածելով գնաց էտ տղեն։ Շատ ու քիչը աստված գիտի, գնաց թուշ էլավ մի մեշի. մտիկ տվուց, որ մեշըմը մի հատ մարթ կա, վայրենի մեշա ա, էտ մարթը հաստ ծառերը քոքահան ա անըմ, ըստեղան տանըմ ա ուրիշ տեղ տնկըմ։ Մինը քոքահան ա անըմ, տանըմ ուրիշ տեղ տնկըմ։
Ավչու տղեն որ տեհավ՝ զարմացավ, — Ա՛յ մարթ, — ասեց, — մի մարթի՞ էլ էտ զդար զվարթ կըլի՞:
— Ախպեր, — ասեց, — խի՞ ես զարմանըմ, ինձ հըմար հաղ եմ անըմ, զարմացքը Ավչու տղինն ա։
Ավչու տղեն ասեց. — Զարմացքը խի՞ Ավչու տղինն ա։
Ասեց. — Ավչու տղեն բերուց Շամ-չրաղը, բերուց ֆլի օսկոռը, բերուց դրախտական ծառը, զարմացքը դրանն ա:
Ավչու տղեն ասեց. — Ես եմ Ավչու տղեն։
— Որ դու ես, – ասեց, – ես քու ախպերն եմ, ես քու հետ պըտի գամ, մին չըլենք, ըլենք էրկու:
Ընկան ճամփեն, գնացին:
Շատ ու քիչ գնացին, մի քաղաքի թուշ էլան, մտիկ տվին՝ ըտեղ մի մարթ կա նստած, ինչքան հաց են բերըմ տալի, ինչքան միս են բերըմ տալի, դա ուտըմ ա, մի կողմից գոռըմ ա. — Սոված մեռա՜:
Ավչու տղեն ասըմ ա. — Ա՛յ տղա, էտ զդար խորակը քու փորը ո՞նց ա տանըմ։
Էտ մարթն ասըմ ա. — Ինչի՞ հըմար ես զարմանըմ իմ ուտելու վրին, էս մի մենձ հունար չի, հունարը Ավչու տղինն ա, որ գնաց Շամ-չրաղը բերուց, ֆլի օսկոռը բերուց, դրախտական ծառը բերուց։
Ավչու տղեն ասեց. — Էտ Ավչու տղեն ես եմ։
— Որ ըտենց ա, — ասեց, — ես քու ախպերն եմ, ես քեզ հետ պըտի գամ, էրկու չըլենք, ըլենք իրեք։
Վե կացան գնացինք շատ ու քիչը աստված գիտի, գնացին պատահեցին մի գետի, որ մի մարթ կռացած՝ էտ ջուրը քաշըմ ա փորը, մի կողմից էլ բղավըմ. — Ծարավ մեռա՜։