Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր էլ մի պառավի ճուտերը գողացել ին, էկավ թաքավորի կուշտը գանգատ անելու, թաքավորն ասեց. — Գնա՛, պառավ, վախտը չի։

Պառավը տեհավ, որ թաքավորը հ'իրա ուշքը քցել ա բմբլին, ասեց,— Թաքավոր, էտ հըլա մի բմբուլ ա, որ ըտենց ուշագնա ես էլել, բալի դրա ղուշն ես տենըմ։

Թաքավորը ետ դառավ ասեց, — Նանի՛ ջան, սրա ղուշն ո՞վ կբերի։

Պառավն ասեց. — Բմբուլը բերողը ղուշը բերիլ չի՞, ով որ բմբուլը բերել ա՝ ղուշն էլ նա կբերի։

Թաքավորը մարթ ղրկեց, թե. — Գնացեք էն տղին քթեք, բերեք։

Գնացին ման էկան տղին, խանիցը վե կալան, բերին։

Տղեն ասեց. — Հա՛, — ասեց, — թաքավորն էն օրը որ բմբուլը ձեռիցս առավ՝ խելքը գնաց, խարջլըղ չտվուց, ըսօր կանչըմ ա, որ խարջլըղ տա. ի՞նչ եմ անըմ դրա խարջլըղը։

Գնաց թաքավորի կուշտը տղեն, օխտն անքամ գլուխ տվուց, վրա ութըմը ձեռ կապեց, կաննեց։

Թաքավորն ասեց. — Տղա՛, գիտե՞ս խի եմ կանչել։

Ասեց. — Ի՞նչ հ'իմանամ, թաքավոր։

Ասեց. — Էթալ պըտես, էս բմբըլի տեր ղուշը բերես։

Տղեն ասեց. — Ես ղարիբ եմ, էս երկիրը ըսկի էկել չեմ, ես ո՞րդիան բերեմ էտ ղուշը։

Թաքավորն ասեց. — Գիտեմ ոչ, որդիան բերըմ ես՝ բեր, որ բերես ոչ գլուխդ կկտրեմ։

Տղեն ետ դառավ, գնաց լաց ըլելով խանը։ Որ շատ լաց էլավ, ձին ասեց. — Հ'աշկդ դուս գա, բա՛ որ ասըմ ի վե մի ունիլ բմբուլը, վնաս կքաշես, դու հենց գիտեիր, քեզ փիս եմ ասը՞մ. հըլա հո ետ չի, ընգար խաթաբալա գա գլո՜ւխդ։

Տղեն ասեց,— Դե ի՞նչ անեմ, ձի ջան, ոտիդ ու դռնաղներիդ մեռնեմ. նեղն եմ ընկել, էս տեղիցն ազատ արա ինձ։

— Բան չկա, — ասեց, — տղա, թեք ինկ քնի, ես հ'առավոտը էտ նեղ տեղիցը կազատեմ քեզ։

Տղեն թեք ընկավ, ընչանք լիսը բացվիլը տղի քունը տարավ ոչ։

Հ'առավոտը տղեն վե կացավ, ձիուն մի լավ թիմարեց, հ'ինքը մըխելի հաց կերավ. ձին դուս քաշեց, ասեց. — Ձի ջան, դվո՞րն էթամ։