Ծառ քոքահան անողը գնաց նի մտավ մեյդան. ղոչաղ տղեն ձեռը քցեց առյուծին, քաշեց մեչտեղից ճղեց, մի ոտը մի դիհ քցեց, մի ոտը մի դիհ։
Թաքավորն ասեց. — Հա՜յ, հա՜յ, տարան իմ ախչիկը:
Թաքավորը տարավ էտ մարթկանցը իրա օթախը, ձաշ տվուց, ճաշ կերան։ Գնացին էլեդ իրանց տեղը։ Գլխի վրի տնկվողը էլեդ տնկվեց։ Թաքավորը ասեց. — Իմ ախչիկը կտանեն, ո՞նց անենք։
Նազըրի մինը ասեց. — Բերեք դրանց տակը քանդենք, բարութ լցնենք, կրակ տանք, կոտորվեն։
Գլխի վրի տնկվողը վեր էկավ, ասեց. — Ախպերտինք, մեր տակը պըտի լախըմ տան՝ վերե՛ք փախչենք։
Ջուր խմողը ասեց. — Էտ էլ իմ հ՚աշկի վրա։ — Վե կացավ գնաց ծովի ղրաղը, բերանը դեմ արուց ծովին, ծովը սաղ քաշեց փորը, էկավ տեհավ, որ դրանց տակը լաղըմել են, դա բաց թողուց իրան փորի ջուրը, գետնի օխտը ղաթն անց կացավ, ինչքան կպցրին, էլ չկպավ։
Խաբարը գնաց թաքավորին, որ չոր բարութը լցնում ենք, թաքավորն ապրած կենա, դառնում ա ցեխ, չի կպչում։
Թաքավորը մտածեց, ասեց. — Ա՛յ հա՜յ, — տարան իմ ախչիկը։
Էլեդ գլխի վրա տնկվողը տնկվեց։ Թաքավորը մասլահաթ էր անըմ, ասեց. — Ժամանակը դզվեց, մո՞նց անենք։
Մեկը վե կալավ, ասեց. — Բերեք դրանց դեղենք։
Աշպազին հրամայեց թաքավորը. — Էրկու տեսակ կիրակուր կեփես, մեկը՝ դեղած, մեկը՝ թամուզ:
Գլխի վրա կաննողը էլեդ վեր էկավ ասեց. — Ախպերտինք, վերե՛ք փախչենք։
Ավչու տղեն ասեց. — Ընչի՞ հըմար։
Ասեց. — Մեզ պըտի դեղեն։
Չոբանն ասեց. — Էտ էլ իմ հ՚աշկի վրա։
Առավոտը թաքավորը դրանց կանչեց ճաշի, վեցը մի դիհ նստեցին, թաքավորի մարթկանցից վեցն էլ մի դիհ նստեցին։ Աշպազը բերուց ամանիքը, դեղած ամանիքը դրուց էտ մարթկերանց հ՚առաչը, անդեղը դրուց թաքավորի մարթկերանց հ՚առաչը։
Չոբանն ասեց. — Թաքավորն ապրած կենա, էս ճանճերին հրամայա մեզանից հեռանան, որ մենք ճաշ ուտենք։