Ասեց. — Ես ո՞նց ճանճերին հրամայեմ, որ հեռանան, ձեռով ըսենց արեք, կհեռանան։
— Ասեց. — Ինձ իրավունք տու, ես հեռացնեմ։
Ասեց. — Իրավունք ա։
Դա բլբուլը դրուց քերանը, ածելու պես էտ ճանճերը բանցրացան, հաղըմ ին։ Դրանք բոլորը էսպես հ՚աշկերը քցեցին ճանճերին, էտ ամանիքն էլ տեղից եռացին, դեղած ամանիքը գնացին թաքավորի հ՚առաչը, անդեղ ամանիքը էկան դրանց հ՚առաչը։ Հենց որ տեսավ ամանիքը փոխվեց, բլբուլը վե դրուց։
— Դե, — ասեց, — կերեք հացներդ:
Սկսեցին հաց ուտելը, թաքավորի մարթը ձեռը հացի չտվուց՝ իմացան որ դեղած ամանիքը էկել ա իրենց հ՚առաչը։
— Դե վեր, — ասեց Ավչու տղեն, — քու ախչիկը տուր, տանենք։
— Վե՛ր, — ասեց, — գնանք քու քաղաքդ տենենք, նոր ախչիկս տամ։
Վե կացան, մի ձի թաքավորը նստեց, մի ձի Ավչու տղեն, քշեցին գնացին Ավչու տղի քաղաքը տենալու։ Էկան նի մտան Ավչու օթախը, գնաց քաղաքը ման էկավ, տեհավ կեր ու խումի քաղաք ա, շատ հավանեց։ Ետ էկավ տեղը, ասեց. — Տվի, որ տվի։
Ախչիկն ասեց. — Ընչար ես էթամ ոչ տենամ դրա քաղաքը՝ առնիլ չեմ։
Վե կացավ ախչիկը, ձի նստան տղի հետ, որ գան քաղաքը տենան։ Ավչու տղեն ասեց ախպորտանցը. — Վերե՛ք, տարա ախչկանը։
Էկան հասան Ավչու տղի օթախը, տարավ իրա քաղաքը ման ածեց, ջահել ախչիկ, լավ քեֆը որ տեհավ, մի սհաթ մի տեղ կաննեց, հինգ սհաթ մի տեղ կաննեց, սրտիցը չէր տալի, որ էտ քաղաքիցը դուս գա, իրա հինգ ախպերն էլ նի ին մտել քաղաքը, հետը ման ին գալի։
Ավչու տղեն հրամայեց՝ գյամին երընմիշ էլավ։ Գյամին հասավ ընչար ծովի մեչտեղը, էս ախչկա սրտիցը տալիս չէր, որ քաղաքիցը դուս գա, ասեց. — Արի տղա, էթանք, քեզ առնըմ եմ։
Մըն էլ էկավ տղի օթախի կուշտը, տեհավ որ ծովի մեչտեղն ա. — Այ հա՜յ, — ասեց, — տղա, էս ի՞նչ օյին բերիր իմ գլուխը։
Ասեց. — Քեզ տանըմ եմ: