Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեց. — Չես կարա տանի։ — Ախչիկը գլխի լաչակը վե կալավ քցեց ծովը:

Տղեն տեհավ, որ գյամին ետ դառավ դըբա չորը։ Տղեն ասեց. — Ա՜յ հայ, ախչիկը փախավ։

Ձուկը դուս էկավ. — Հը՛, — ասեց, — ի՞նչ ա, տղա։

Ասեց. — Լաչակը քցեց ծովը։

Ձուկը հրամայեց. ձկների մեկը լաչակը վե կալավ բերեց, տվեց տղին։ Տղեն դրուց ջեբը, գյամին էլի ետ դառավ։

Ախչիկն ասեց. — Չես կարա տանի, տղա։ — Հանեց դանակը քցեց ծովը։

Գյամին ետ դառավ դըբա էլեդ էն կողմը։

Ձուկը դուս էկավ. — Հը՛, — ասեց, — Ավչու տղա։

Ասեց. — Դանակն ա քցել ծովը։

Հրամայեց ձկներին. գնաց մեկը դանակը վե կալավ բերուց։ Ավչու տղեն առավ, դրուց ջեբը։ Գյամին էլեդ դառավ դըբա իրանց դիհը։

Ախչիկն ասեց. — Չես կարա տանի, ա՛յ տղա։ — Ասեղը վե կալավ քցեց ծովը։ Էլեդ գյամին ետ դառավ դըբա դենը։

Ձուկը դուս էկավ, ասեց. — Ի՞նչ ա, Ավչու տղա։

Ձուկը հրամայեց մանդր ձկներին, մանդր ձկները ասեղը վե կալան, բերին տվին Ավչու տղին։ Գյամին ետ դառավ էլեդ Ավչու տղի դիհը։

Ախչկա թլիսմը հատավ։

Ասեց. — Ըստուց ետը ես քեզ կառնեմ ու կառնեմ։

Էկան նստեցին, հինգ ախպերը, մըն էլ էտ ախչիկը, մըն էլ Ավչու տղեն, ուրախ-ուրախ մի լավ հաց կերան։

Ախչիկն ասեց. — Դե՛, տղա, ասա՛, ինձ քեզ հըմար ես տանը՞մ։

Ասեց. — Չէ՛, — ասեց, — քեզ տանըմ եմ մեր թաքավորի հըմար։

Ասեց. — Ես կմեռնեմ, թաքավորին չեմ առնի, ես պըտի քեզ առնեմ:

Ծառ քոքահան անող տղեն ասեց. — Ես որ հասնեմ ձեր քաղաքը, բոլորին կսըպանեմ, քե կդնեմ թաքավոր։

Էկան դուս էկան չորը։ Էտ տղեքը բոլորը միասին, մեկ էլ ախչիկը նի էլան ձիանը, էկան թաքավորի պալատը։ Հասնելուն պես՝ էտ ծառ քոքահան անողը սըֆթա տվուց նազրին սըպանեց, ետո