Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
24. ՄՈԻՐԶՒ ՀԵՔԻԱԹԸ

Մուկն ու ղուշը հ՚ընգերացան իրար հետ, թե. — Ինչ գործ անենք, որ մեզ օքտակար ըլնի։ Դրանք թե. — Ռընչպարութունը լավ ա, ցորեն ցանենք։

Ցորեն ցանեցին, հնձեցին, կալսեցին, բերին որ կալը քամելուց եննա կես անեն։

Մուկն ասեց. — Ամեն մարթ իրա բերնովը վեր՚նի։

Ղուշն ասեց. — Դու նեղութին մի քաշի, ես կտցով կես կանեմ։

Կես անելու վախտը մի հատիկ ավելացավ։

Ղուշն ասեց. — Կհասնի ինձ:

Մուկն ասեց. — Կհասնի ինձ։

Կռվեցին ըտեղ, գնացին տանուտերին գանգատ։

Տանուտերն ասեց.— Կհասնի ղշին, նա իրա բերնովը կես ա արել։

Մուկն ասեց. — Չէ՛, ես վարել եմ, ցանել եմ, կհասնի ինձ։

Գնացին գանգատ գլավուն. գլավինն էլ ասեց, թե կհասնի ղշին։

Մուկը էլի նազ ու տուզ արեց, գլավինն ասեց ղշին. — Կուլ տուր էտ հատիկը։

Ղուշը կու տվեց։

Մուկն ասեց. — Լավ, քեզ՝ քեզ, էլ խի՞ ենք կռվըմ, էթանք մեր տունը, էս քշեր ղոնաղ ի՚լ, օխտ-ութ ամիս իրար հետ աշխատանք ենք արել, հ՚առավոտը տերը քեզ հետ։ Թե չգնանք, հարևանները կբամբասեն, թե մի հատըկի հըմար իրարից էնքան նեղացան, որ վերչի օրն էլ իրար հետ չանցկացրին։