Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղուշը մկան հետ գնաց մկի տունը։ Կերան, խմեցին, թեք ընկան քնելու։ Մուկը վե կացավ, ղշին յարալու արեց, ղուշը անճախ իրեն դուս քցեց մկի բնիցը՝ թռավ ծառի վրին կաննեց։ Հ՚առավոտը մի ավշի թվանքը ձեռին էկավ ծառի տակին ղարավուլեց[1], որ ղշին վե քցի։

Ղուշը մարթին ձեն տվեց. — Ավչի՛, ես յարալու եմ։

Ավչին զարմացավ, դես ու դեն մտիկ տվեց, թե էս ձենը որդիան էկավ։

Ավչին էլեդ ղարավլեց, որ ղշին գյուլլով տար՝ էլի ղուշը գոռաց. — Ավչի՛, ես յարալու եմ։

Ավչին էլեդ մտիկ տվեց, դես ու դեն խըլըշկոտաց, ավը հ՚աշկիցը կորցրեց։ Էլեդ մտիկ տվեց ծառին, ղարավըլեց որ ղշին տար՝ ղուշը գոռաց. — Ավչի՛, ես յարալու եմ, — ու վեր ընկավ ծառի տակը։

Ավչին գնաց որ վերնի ղշին, ղուշն ասեց. — Ավչի՛, ես յարալու եմ, թե որ իմ յարեքս լավացնես, քու լավութունը իմ վրին չեմ թողալ։ Թե որ ինձ մորթես, միսս մի քիչ բան ա, քեզ չի լիացնիլ, թեպուրս էլ բզրկտած ա, բանի պետքը չի։

Ավշին խղճաց, վեր կալավ տարավ տուն, կնկանն ասեց. — Ա՛յ կնիկ, սրան լավ կպահես, յարեքը կլավացնես։

Ավչու կնիկը դրան թամուզ ջրով, սապնով լվաց, սկսեց յարեքին դեղ ու դիր անել։

Յարեքը որ լավացան, ղուշն ասեց. — Ավչի՛, ես դվորը կէթամ, դու ինձ հետ արի։

Ղուշն ու ավչին ընկան ճամփա, ղուշը երկնքովն էր էթըմ, ավչին գեննովը։ Գնացին հասան ծովի ղրաղը, ղուշը վեր էկավ գետինը, ասեց. — Ավչի՛, պետք ա էս ծովը անց կենանք էն դիհը, արի նստի իմ թևերիս վրա, որ ես անց կացնեմ էն դիհը:

Ավչին նստեց ղշի թևերի վրին, ղուշը վեր բանցրացավ, մի քիչ գնաց, ավչուն քցեց ծովը, տեհավ որ խեղտըվըմ ա՝ վեր էկավ, ավչուն դրեց էլեդ թևերի վրին, էլեդ բանցրացավ վիրև։ Մի քիչ տեղ էլ գնաց, ծովի մևչտեղը էլեդ վեր քցեց ծովի մեչը։ Տեհավ Ավչին խեղտվըմ ա, էլեդ ղուշը վեր էկավ, դրեց թևերին, վեր բանցրացրեց: Մի քիչ էլ գնաց, որ հասավ ղրաղին, էլեդ վեր քցեց, էլեդ իջավ, վեր կալավ թևերի վրին, անցկացրեց էն ղրաղը, ասեց. — Ավչի՛, էս

  1. Նշան առավ, (ծանոթ. բանահավաքի):