հետը սեր էլանք[1], իրեք անգամ դու իր ինձ վախեցրե՛, իրեք հետ էլ ես քեզ վախացըրի։ Արի՛ էս հետ իրար հեննա էթանք:
Իրար հետ գնացին՝ ղուշը երկնքովը, ավշին գեննովը։ Հասան ղշի հոր տունը։ Ղուշն ասեց. — Հերս ինչ որ կտա, չես վեր ունի, նրա քիսեն կուզես։ Էս մեր տունն ա, մերս կգա քեզ գիտմիշ կանի[2], ես կգամ քեզ կազատեմ։
Հենց որ հասան տանը, մերը ծառիցը վեր էկավ, ընկավ էտ Ավչու վրեն, ղուշը վրա հասավ, ասեց. — Ա՛յ մեր, ինձ ազատողը դա է ըլել, ի՜նչ ես անըմ։
Ըտեղ ղշի հերն ու մերը ասեցին. — Որ ղու ես ազատե մեր որթուն, ինչ որ լիզուդ պտըտըմ ա՝ կտանք։
Ավչին ասեց. — Զատ չեմ ուզըմ, ձեր սաղութունն եմ ուզըմ։
Ղուշն ասեց. — Էս ձեռը էն ձեռին պարտական չի, ֆահլեն իրա հախը պըտի առնի։ Ասա, ի՞նչ ես ուզըմ։
Ասեց. — Ես ձեր քիսեն եմ ուզըմ։
Ղուշը բերեց քիսեն տվեց, ասեց. — Ավչի՛, ա՛ռ քիսեն, համա մինչի քու տունը չհասնես՝ քիսեն չբաց անես։
Ավչին քիսեն վեր կալավ էկավ: Ղուշը բերեց, ճամփա քցեց, ծովն անց կացրեց, ղուշը ետ դառավ իրա բունը, ավչին էկավ իրանց գեղը։ Որ էկավ գեղին մոտեցավ, ասեց. — Էս ղուշը էս քիսեն տվեց, տենեմ էս քիսի միչին ինչ կա, ինչ չկա։
Քիսեն բաց անելու բաշտան, մի մենձ բազար բացվեց, մեկը հաց էր ուզըմ, մեկը պանիր էր ուզըմ, մեկը շաքար էր ուզըմ, մեկը թութուն էր ուզըմ, էտ մարթը ղառըխմիշ էր ըլել[3], մութն էլ կոխել էր, դառել էր քշերվան կես։ Էն կողմիցը մի թոփալ մարթ էկավ, ասեց. — Ա՜յ մարթ, ինչ ես տալի, որ քեզ ազատեմ, էթաս քու տունը։
Ասեց. — Ինչ ուզես կտամ, թաքիլա ինձ ազատես։
Ասեց. — Ինչ որ քեզ քու տանը հայտնի ա՝ էն քեզ, ինչ որ հայտնի չի՝ էն ինձ։
Նա էլ ասեց. — Ղապուլ ա, ինչ որ ինձ հայտնի չի՝ քեզ ըլի։
Էտ մարթը քիսեն փակեց, բազարը վերչացավ, քիսեն դրեց ջեբը, գնաց իրա տունը։ Ըտեղ դրա կնիկը, բարեկամները թոփ էլան,