կերան, խմեցին, եննա ցրվելու վախտը կնիկն ասեց. — Ա՛յ մարթ, մեր էրեխեն ի՞նչ էլավ, չէկավ։
Մարթն ասեց. — Ի՞նչ էրեխա։
— Բա, — ասեց, — քու էթալուց եննա մի էրեխա ա ըլել։
— Բա ո՞ւր ա։
Ասեց. — Քեզնով էլա, մտիցս ընկավ, որ դուռը հաղըմ էր, նեքսև բերեի. կարելի ա քեռու տունը գնացած ըլի։ Առավոտը կգա։
Լիսը բացվեց. քեռու տունը հարցրին, բարեկամներին հարցրին, ոչ մի տեղ չքթան: Էտ թոփալ հալիվորը որ ըտեղ քիսեն փակըմ ա, գալիս ա էրեխեն հաղալիս տեղը տանըմ ա։ Տանըմ դնըմ Սև ծովի, Սիպտակ ծովի մեչտեղը, մի ատա կար, ատի մեչտեղը։ Էտ հալիվորը թողըմ ա գալի, էտ էրեխեն մնըմ ա ըտեղ: Էտ էրեխեն ծովի ղրաղին ձուկ ա կալնըմ, ապրըմ ա, ընդար դառնըմ ա տասնըհինգ-տասնվեց տարեկան։ Օրերի մեկ օրը տենըմ ա իրեք հատ աղունիկ էկան էտ ատի ղրաղին, խրխիքը հանեցին, էլան իրեք հատ ախչիկ, մտան ծովը լըղացան, էտ տղեն տափ կացած տեղից դուս էկավ, մեկի խրխին գողացավ։ Էն էրկուսը վեր էլան, իրենց խրխիքը հաքան, աղունիկ դառան, թռան, էն մեկը մնաց տկլոր կաննած։ Էս կողմը, էն կողմը մտիկ արեց, տեհավ մարթ չկա, ասեց. — Յարաբ աստված, էս ով իմ խրխիս տարավ։
Եննա ձեն տվեց. — Ինս ես, ջինս ես, հողածին ես, հրեղեն ես, իմ խրխին տո՛ւր, ես՝ քունը, դու՝ իմը։
Տղեն պահված տեղից դուս էկավ, խրխին տվեց ախչկանը։ Ախչիկը ըտրան մի կծիկ տվեց, ասեց. — Քցի առաչդ՝ թող էթա։
Տղեն կծիկը քցեց ծովի էրեսը, ծովը բաժանվեց, էրկսով էլ անց կացան չորը։ Գնացին մոտիկ տեղ քաղաք կար, էտ քաղաքը։ Գնացին մի օթախ քրեհեցին, կնիկը մնաց ըտեղ, ինքը գնաց մի հարուստ մարթի նոքար էլավ:
Օրերի մի օրը աղեն էտ օթախի տակովը անց կացավ, տեհավ էտ նոքարի կնկանը, իրա նոքարներին հարցրեց, ասեց. — Էս ո՞ւմ կնիկն ա։
Նոքարներն ասին. — Այսինչ օրը որ բռնել ես նոքար, նրա կնիկն ա։
Ասեց. – Ես աղեն ըլնեմ, նա նոքարը, ըսենց կնիկը նրանը ըլի՞: