Ձին ասեց.– Դու նոխտես բոշ թող, ես դվորը կէթամ՝ կէթամ։
Բոշ թողուց. ձին շատ էր գնացել, քիչ էր գնացել, շատ ու քիչն աստված գիտա, հասավ մի մեշի մեչ, ասեց. — Ա՛յ տղա, էս գիտե՞ս որ մեշեն ա։
Ասեց․ — Ես ի՞նչ հ'իմանամ, գիտեմ ոչ։
Ձին ասեց․ —Սրան Վերանա մեշա են ասըմ։
Վեր էկավ ձիուցը։ Ձին ասեց. — Ղոլաններս բոշացրու, գյամս գլխիցս հանա, մտիկ արա. տենը՞մ ես, մեշի մեշտեղը մի բանցր ծառ կա, չինարի, տենը՞մ ես։
Ասեց. — Տեհա՛։
— Դե՛, — ասեց, — էտ ծառի տակին մառմառ քարից շինած հավուզ կա։ Կէթաս էտ հավըզի կողքին մի ֆոր կքանդես, նի կմըննես ֆորի մեչը, տափ կկենաս[1], նա՛ մի հուրի-փարի ախչիկ ա, ըսօր ուրփաթ ա, — ասեց, — ուրփաթե-ուրփաթ գալիս ա էտ հավըզըմը լեղանըմ ա. կգա, խրխին կհանի, կդնի ղրաղ, տկլոր կմննի հավըզի մեչը, ետև կլեղանա հավըզըմը, դուս կգա, շորերը կհաքնի, շորերը հաքավ՝ խոսաս ոչ, խրխին որ կհաքի կպրծնի՝ հ'իրա բմբլները կդըզի, որ բմբլները դըզեց, կամանց-կամանց ձեռդ կհանես, էրկու ոտիցը ղայիմ կբռնես. էրկու ոտիցը որ ղայիմ կբռնես՝ վե կունես, կբերես իմ կուշտը։
Ոնց որ ձին ասել էր, տղեն ընենց ֆորը շինեց, տափ կացավ, ղուշն էկավ խրխին հանեց, շորերը հանեց, նի մտավ հավուզը, մի շատ լավ լեղացավ, դուս էկավ շորերը հաքավ, խրխին հաքավ, ուզըմ էր բմբլները դըզի, տղեն ձեռը մեկնեց ու ղուշը կալավ։
Ղուշն ասեց. — Ա՜յ տղա, դու ինձ հ'արի՛ բաց թող, ինձնից խեր չես տանիլ ձեր տունը։
Տղեն ասեց. — Ղուշ ջան, անըմիդ մեռնեմ, ոններիդ մեռնեմ, չէ՞ ես էլ եմ ջահել տղա. հ'աշկս մուրազի ա, որ քե տանեմ ոչ՝ թաքավորը գլուխս կկտրի։
Ղուշն ասեց. — Դե դու գիտաս, քու մեղքը քու շըլինքը։ Հենց տեղ ղրկեմ, որ էթալդ ըլի, գալդ չըլի։
Տղեն վե կալավ ղուշը, բերուց ձիու կուշտը, նի'լավ ձին ու էկավ թաքավորի կուշտը։ Բերուց տվուց թաքավորին ղուշը։ Ըլեդ թաքավորը ղուշն առավ, բմբըլի ղայդա, ասեց. — Շնորակալ եմ, գնա՛։
- ↑ Կթաքնվես