Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնաց տուն, էն մեկել նոքարներին ասեց. — Կա՞րաք էնենց մի փորցանք բերեք էտ տղի գլխին, որ փչանա, ես ընդրա կնիկը առնեմ։ Նոքարները ասեցին. — Թոփ ըլնենք՝ մտածենք:

Էտ աղեն հաց սարքեց, իրա բոլոր մարթկերանցը կանչեց, որ խորուրթ անեն։ Էն թոփալ մարթը, որ տղին փախցրել էր, էկավ ըտեղ, ասեց. — Էտ ի՜նչ հաց եք տալիս։

Ասեցին. — Խորուրթ ենք անըմ, որ մեր էս աղի նոքարին մի ընենց տեղ ղրկենք, որ էթա, էլ ետ չդառնա, որ կնիկը մեր աղեն առնի։

Էտ թոփալն ասեց. — Ես ընենց տեղ կղրկեմ, որ էթա՝ ետ չգա:

Աղեն ասեց. — Ո՞րտեղ կղրկես։

Ասեց. — Աև ծովի, Սիպտակ ծովի արանքին մի ջուխտ օրդակ կա, մեկի կտուցը ոսկի ա, մեկի թևերը՝ արծաթ, ղրկենք բերելու, կէթա ընտեղ կմնա։

Առավոտը աղեն էտ նոքարին կանչեց, ասեց. — Պետք ա գնաս Սև ծովի, Սիպտակ ծովի արանքին մի ոսկի կտուց օրդակ, մեկ էլ մի արծաթաթև օրդակ կա, առնես գաս։

Նոքարը ետ դառավ գնաց իրա տունը, աղի ասածը ասեց կնկանը։

Կնիկն ասեց. — Դրա հըմար միտք մի՛ անի. արի՛ իրար հեննա ուտենք, խմենք, աստված ողորմած ա։

Իրիկունը կերան, խմեցին, կնիկը դուս էկավ դուռը, ձեն տվեց. — Արա՛բ։

Արաբն էկավ առաչին կաննեց։

Ասեց. — Էս սհաթին քեզանից ուզըմ եմ Սև ծովի, Սիպտակ ծովի ոսկեկտուց ու արծաթաթև օրդակները։

Արաբն ասեց. — Էս սհաթիս։

Կնիկն էկավ տուն, թեք ընկավ՝ քնեց: Մի քիչ եննա արաբը դուռը ծեծեց։ Կնիկը վե կացավ դուռը բաց արեց, տեհավ արաբը օրդակները բերել ա։

Առավոտը լիսը բացվեց, կնիկը օրդակները տվեց մարթին, ասեց. — Կտանես աղիդ տունը, դուռը կիսաբաց կանես, կասես. «Աղա՛, օրդակները բերել եմ»։ Թե կասի՝ բեր, դուռը բաց կանես, բրախ կտաս նեքսև, ինքդ նեքսև չես մտնի, որ կասի. «Պետքը չի, տար», վեր կունես, կբերես։