Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնացին իրանց քաղաքի կուշտը. մութն էր. ամարաթ շինեցին, քշերը մնացին։ Մուրզեն քշերը գնաց էտ տղի հորն ու մորը բերեց էտ ամարաթի մեչ։ Տղի հերն ու մերը առավոտը վեր կացան, իրանց տեհան, որ մի ամարաթի միչի են։ Մարթը դուս էկավ դրսև, ասեց.—Ա՜յ հայ, էս ի՞նչ բան ա։

Հարսը ջուրը ձեռին փառչով էկավ ասեց.— Ափի՛, արի լվացվի:

Հերն էկավ էրեսը լվաց։ Տղեն դուս էկավ, տեհավ որ մի մարթ ըստեղ կաննած։ Որ մտիկ էր անըմ, կնիկն ասեց.— Ի՞նչ ես շատ մտիկ անըմ, ախր էս քու հերն ա։

Ըտ վախտը մերն էլ դուսս էկավ, ասեց.— էս էլ քու մերն ա։

Հերն ու մերը իրար մտիկ անելով մնացին։ Հարսն ասեց.— Ի՞նչ եք մտիկ անըմ, էս էն տղեն ա, որ քու քիսեն բերելու օրը դրսևը հաղ էր անըմ, էն թոփալը, որ էկավ քիսեն փակեց, բռնեց տարավ։

Մերը վազեց իրա տղի վզովը փաթաթվեց։

— Էս էլ իմ կնիկն ա,— ասեց տղեն։

Նոր՝ հարսը, տղեն, հերն ու մերն ուրախացան, նստեցին, կերան-խմեցին։ Գնացին իրենց տունը, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչկանը պսակեցին։

Ըտրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Աստծանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը լսողին, մեկն էլ անգաջ դնողին։