Մի հատ Չոփչի կար՝ ինքն էր, մի մեր. էթըմ էր ցախ հավաըքմ, տանըմ բազարըմը ծախըմ, աշխատանքը տանըմ էր տալի հացի, ապրըմ ին։
Օրերի մի օրը էտ Չոփչին ցախ հավաքելիս շամադան քթավ։ Էտ օրը դա չոփ չհավաքեց, էտ շամադանն առավ ու ետ դառավ տուն։
Մերն ասեց. ― Ա՛յ որթի, դու ըսօր չոփ չես ծախե, բա մենք ընչո՞վ պըտի ապրենք, էտ շամադանը մեզ հաց ու ջուր չի տա։
― Ա՛յ մեր,― ասեց,― ըսօր մեր ղսմաթն էս էր՝ էս եմ բերե, էլ հեչ մի խոսա։
Էտ տղեն գնաց մի մում առավ, ասեց,― էս մումը ըսօր պըտի փորցեմ, ― բերեց կպցրեց էտ շամադանիցը։
Շամադանիցը որ կպցրեց, էտ տղեն տեհավ, որ ինչքան արաբ կար՝ լցվեցին դրա տունը։ Արաբներն ասին.― Ա՛յ տղա, աշխարը քանդե՞նք, թե շինենք։
Ասեց. ― Ո՛չ քանդեք, ո՛չ շինեք։
Էտ մումը ըտիան պոկեց թե չէ՝ արաբները ալբիալը քաշվեցին։ Ետո կպցրեց էն մի ճխկին թե չէ՝ սաղ աշխարն ինչքան հուրի-փերի կային՝ սաղ թոփ էլան ըտե, իրանց ղավալներովն ու ամեն մի սարքովը։ Ըտիան էլ պոկեց թե չէ՝ ըտոնք էլ քաշվեցին. ետո կպցրեց էն մի ճխկիցը. ետո կըպգրեց էն մի ճխկիցը․ էտ վախտն էլ ընենց մի սուփրա բացվեց ըտե,