Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ասսու իրան ֆոքին էլ միչին կար։ Ըտան էլ պոկեց, սուփրեն էլ քաշվեց։

Մնաց էքսի իրիկունը, նորից կպցրեց արաբների ճխկիցը. չունքի ինքը շամադանի ամեն հունարն էլ իմացավ։

Արաբներն էլի էկան, ասին.— Ա՜յ տղա, ի՞նչ անենք՝ շինե՞նք թե քանդենք։

― Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք. ձեզանի ուզըմ եմ, որ ըստիան մինչի թաքավորի դուռը ընենց պալատներ քցեք, որ իմ պալատների շվաքը թաքավորի պալատին ծածկի։

Է՛հ, էտ արաբներն ին՝ ցերեկը չէ, քշերները շինեցին ու քառասուն օրըմը կաննացրին էտ Չոփչու պալատները։

Թաքավորն էքսի օրը վե կացավ թե չէ, ի՞նչ՝ Չոփչու խարաբեքանց տեղը ընենց պալատներ են կաննած, որ իրա պալատին շվաք են անըմ։

― Ասեց.― Ա՜յ հա՛յ, էս Չոփչին մի քյասիբ մարթ էր, յարաբ. աստվա՛ծ, սա ո՞րդիան քթավ դդդար հարստութունը, որ ըսենց պալատներ կաղնացրեց։

Պալատները շինվելուց ետո էտ տղեն մումը էլի արաբների ճխկիցը կպցրեց. արաբներն էկան, ասին.— Հը՜, շի՞նենք, թե քանդենք։

— Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք, էս պալատներիս ամեն մի սարքը ինչպես որ կարքն ա, կպատրաստեք։

Էտ մի քշերն էլ ըտոնք էտ պալատի ամեն սարքն ու կարքը հազրեցին, պրծան։

Էքսի իրիկունը Չոփչին մումը կպցրեց հուրի-փարըքոնց ճխկիցը. հուրի-փարիքն էկան տեհան, որ տղեն իրենց լայաղին մի բան ա պատրաստել, ըտեղ նորից կպցրեց արաբներինը. էկան.— Ա՜յ տղա, շինե՞նք, թե քանդենք։

— Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք, արաբներ,— ասեց,— ես ձեզանի ուզում եմ թաքավորի ախչկանը իրա կառավաթովը, շամադանովն ու իրա ամեն սարքովը ըստեղ։

Է՜հ, արաբներն ին՝ գնացին թաքավորի ախչկանն ընենց բերին, որ ոչ մի մարթ չիմացավ, թե ոնց տարան իրան։ Նորից էտ տղեն կպցրեց սուփրեքինը՝ սուփրեքը բաց էլան։ Ըտե հուրի-փարիքն սկսեցին քեֆ անիլը. էտ քեֆի լավ վախտը բիրղան