Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաքավորի ախչիկը զարթնեց․ մոլորվեց մնաց, ասեց.— Յարաբ, աստված, էս է՞րազ ա, թե ճշգրիտ։

Հուրի-փարիքը էտ ախչկանը վե կացրին, շորերը հաքցրին ու նստացրին իրանց կուշտը․ ախչիկը գրուստ ա՝ նստել էր, հըմա մլորված էր, ասեց.— Յարաբ, աստված, տենաս իմ վերչը ո՞նց պըտի ըլնի։

Կերան, խմին, հուրի-փարիքը քաշվին գնացին, ըտե մնացին Չոփչին ու թաքավորի ախչիկը։ Թաքավորի ախչիկն էր՝ գնաց մըլորված մտավ իրա տեղը. Չոփչին էլ գնաց մտավ էտ ախչկա ծոցը։ Խեղճ ախչիկն ինչ պըտի աներ, հավատարիմ չուներ, տեր չուներ, ինքն էր, էտ տղեն։


Թաքավորի ախչիկն ասեց.— Ի սեր ասսու, ինչ էլավ՝ էլավ, ինձ ոնց բերել ես, ընենց էլ ղրկի իմ տեղը, թե չէ թաքավորն իմացել ա՝ քեզ քյալլա կանի։

Տղեն էլ վե կացավ կպցրեց արաբներինը, էկան թե.— Տղա՛, ի՞նչ անենք, շի՞նենք, թե քանդենք։

— Ո՛չ շինեք, ո՛չ քանդեք, էս ախչկանը ոնց բերել եք, ընենց էլ տարեք իրա տեղը։

Տարան դրին իրա տեղը։ Մի քանի քշեր ըսենց տարան, բերին։

Թաքավորն էլ մի օր տեհավ, ի՞նչ տենա՝ կասես իրա ախչիկը չըլնի, ռանդը քցե, մի խոսքով՝ տենըմ ա՝ որ օ՜ հ, իրա ախչիկը հրես էրկուֆոքիս ա։

Կանչեց իրա կնկանը՝ թաքուհուն, ասեց․ — Ա՛յ կնիկ, ախր էս ի՞նչ բան ա։

Թե․— Ես էլ եմ իմ գլխի վրա մոլորվե, մնացե։

Թաքավորն ասեց․– Ա՛յ կնիկ, մի գնա իրա կուշտը, մի տես ախր թե էս ի՞նչ նաղլ ա։

Թաքավորի կնիկն էր՝ վե կացավ գնաց ախչկա կուշտը, ասեց.— Ա՛յ որթի, ախր էս ի՜նչ բան ա, բա դու ըսկի ահ ու երկյուղ չունե՞ս, ըսկի քու հոր անըմը չե՞ս լսե, նրա պատվի հըմար չե՜ս մտածում։

Ասեց․— Ա՜ յ մեր, ես բերանացի չեմ կարա պատմի. դու էս քշեր արի իմ տեղըմը քնի, աչքովդ տես, նոր հավատա։

Մերն էր՝ էտ քշերը գնաց ախչկա տեղըմը քնեց, ախչիկն էլ գնաց մտավ մոր տեղը։ Էտ քշերն էլ արաբներն էկան, համա չէին իմանըմ, թե մերն ա, հենց գիդային թե էլի ախչիկն ա, վե կալան