Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլավ, նոր բառնք սկսեցին իրանց ուտիլ-խմիլը: Նոր ըտե թաքավորը զարթնեց, տեհավ, ի՜նչ տենա: Ըտա ըտե նստեց թամաշ արեց մինչի հուրի–փարիքն իրանց քեֆը պրծան, թողին գնացին: Մնացին ըտե մենակ թաքավորն ու Չոփչին:

Թաքավորն ասեց.— Ա՛յ տղա, դո՞ւ ես իմ ախչկանը ըսենց բերըմ քու կուշտը,— ասեց, թուրը հանեց ու հասավ Չոփչուն: Չոփչին գայրաթ արեց մումը արաբների ճխկիցը կպցնիլը․ արաբներն էկան իրանց թրերը սրփած ձեռներին, ասին․— Հը՜, ի՞նչ անենք:

Ասեց.— Էլ ի՞նչ պըտի անենք, հավատար քաշեք ինձ:

Ըտոնք հասան դըբա թաքավորը ասին․— Հը՜, թաքավոր, ախչիկդ տա՞լիս ես Չոփչուն. թե չէ գլուխդ թռցրինք:

— Է՜հ,— ասեց,— ա՛յ տղա, տվեցի, ինձ տարեք,— ասեց,— իմ տեղը:

Ըտոնք դրան տարան իր տեղը:

Է՜, թաքավորի կնիկն էր՝ քշերով ափալ-թափալ էկավ իրա մարթի կուշտը, հարցրեց.— Հը՜, պատմի տենամ, ի՞նչ ես տեհել էս քշեր:

— Ա՜յ կնիկ,— ասեց,— էլ ի՜նչ ասեմ, հըմի ինչ տեհել եմ՝ տեհել, մի բան որ ախչիկս տվել եմ Չոփչուն:

— Դե լավ,― ասեց,— մի ախչիկ ա, մի տղա, լավ ես արել, որ տվել ես։

Էտ Չոփչուն կանչել տվին իրանց ամարաթը: Բերին իրանց բարեկամ մարթկանցր կանչել տվին, բերին ախչիկը տվին Չոփչուն, նշան դրին։ Ախչկանը հրսանիք արին, օխտն օր, օխտը քշեր քեֆ, ուրախութուն արին ու ախչկանը տարան Չոփչու տուն:

Ախ քանի որից ետը թաքավորը իրա ախչկանը տարավ ղոնաղ. կանչեց ախչկանն ասեց.— Ա՛յ որթի, բա դու չե՞ս իմանըմ թե քու մարթը ինչ հունարով հարստացավ, ախր նա դառն ախքատ էր:

— Ա՛յ հեր,— ասեց,— իմ մարթի հարստութունը որ կա՝ մի շամաղան ա:

— Է՜,— ասեց,— ա՛յ որթի, տես կա՞րաս,— ասեց,— էտ շամաղանը մի իմ ձեռը քցի:

Էտ ախչիկն էր՝ գնաց, վե կալավ շամաղանը, բերեց տվեց հորը:

Ախչկանն էլ նստացրեց կողքը, ասեց.— Էլ մի՛ էթա նրա տունը, ես դրա հախիցը պըտի գամ: