Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԱՐԴԻԹԵՐ

Ժամանակով մի ախքատ մարթ կար, ուներ մի կնիկ։ Թե՛ ինքը, թե՛ կնիկը ուր որ էթում ին, վռնտում ին, չին թողում իրենց մոտին կայնի։

Էտ կնկա ջանին հասավ, էկավ մարթին ասեց․— Ժա՛մ եմ էթում՝ դուս են անըմ, հարևանի տո՛ւն եմ էթըմ՝ դուս են անըմ, ինչ անենք, արի դուս գանք մեր գլխի ճարը տենանք, էթանք սարի գլուխը մեզ հըմար ապրենք, որ հարևանի էրես չտենանք։ Սոված կապրենք՝ մեզ հըմար, կուշտ կապրենք՝ մեզ հըմար։

— Ա՜խ,— ասեց մարթը,— վատ հարևաններ, ձեր էրեսիցը ես տանից-տեղիցը դադարկուն եմ ընկնում։

Մարթ ու կնիկ հ'էլան գնացին սարի գլուխը, տեհան մի զաղա կար, նի մտան դաղի մեչը։

― Օ՜ֆ,— ասեց կնիկը,— ի՜նչ լավ տեղ ա, ո՛չ հարևան կա, ո՛չ դրկից, մեզ էլ ամոթանք չեն տա. կապրենք մեզ հըմար։

Մարթն ասեց․— Էտ շատ լա՛վ, համա մեզ ռուղդա ա պետք․ դու ըստի կաց, ըստեղ մոտիկ քաղաք կա, ես էթամ փող աշխատեմ, բերեմ քեզ պահեմ։

Կնիկը էտ դաղումը մնաց, մարթը հ'էլավ գնաց էտ քաղաքը։ Գնաց մի բարի մարթի ռաստ էկավ։

Էտ մարթն ասեց․— Հը՜, որթիս, մշակ կըլնե՞ս ինձ։

Ասեց.— Կըլնեմ։

Ասեց.— Ամսով կըլնե՞ս, թե տարով։