Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Ամսով կըլնեմ. իմ կնիկը սարըմն ա, ամսե ամիս հախըս կառնեմ, ռուզղա կառնեմ, կտանեմ կնկանս կպահեմ,

Էտ մարթն ասեց.— Լա՛վ։

Հախը կտրեցին, էտ տղեն ըտեղ մնաց։

Ամիսը թըմամեց, էտ մարթը հախն առավ, ռուզղա տարավ կնկանը։

Էթալիս աղեն ասեց.— Ո՛րթիս, որ էթըմ ես, ամառ ա, շոք ա, տե՛ս, թե ձորերումը ձին ըլի, կամ սառից, մի քիչ բեր, քցենք գինու մեչը, խմենք։ Սառցով գինին շատ լավ կըլի։ Դե՛, որթի, տերը քու հեննա, գնա, թեզ ետ գառ արի։

Մարթը ռուզղեն առավ, գրեց խուրջինը, քցեց ձախ ուսը, գնաց։ Գնաց հասավ գաղեն, տեհավ որ մի հատ աժդահա գաղի դռանը պառկած ա։ Որ տեհավ՝ զարզանդեց, ուզեց որ ետ դառնար փախներ, էտ աժդահեն ժաժ տվեց իրեն, կնկանը հասկացրեց։

Կնիկը դուս էկավ, ձեռով արավ, ասեց․— Մի՛ վախենա, արի, էս մեր պահապանն ա։

Մարթը սրտապնդեց, հետ դարձավ էկավ։ Որ էկավ զազի դռանը, կնիկն ասեց.— Ա՛յ մարթ ջան, էս մեր պահապանն ա, մի՛ երկուդ անի, աստվածութունն ա ղրկե մեզ։

Մարթը մտնըմ ա նեքսև, արախ-ուրախ հանըմ ա ռուզղեն, ասըմ ա.- Ա՛յ կնիկ, հրես մի ամսվա ռուզղա եմ բերել, կե՛ր, խմի՛ր՝ ընչար նորից դամ. մի ընենց լավ ադա եմ քթել, որ ամիսը մեկ որ ինձ իրավունք ա տալի, որ գամ քեզ տենամ։

Էտ օրը մարթ ու կնիկ կերան խմեցին, ուրախութուն արին։ Առավոտը, որ լիսը բացվեց, լիսը բացվի ձեր վրեն, ձեր որթկերանց վրեն, մարթը վե կացավ, մնաս բարով արեց, գնաց, ասեց․- Մի ամսից էլի կգամ։

Կնիկն ասեց.— Գնա՛, տերը քու եննա, աղիդ լավ կծառայես, դու գիտե՞ս, որ շողոմքոր գառը օխտը մեր ա ծծել։ Դու որ շողոմքորութուն անես, խոսքիցը դուս չգաս, միշտ էլ իրավունք կտա, կգաս ինձ կտենաս։

Մարթը էլավ գնաց։

Արի տես որ կնիկը էրկուֆոքիս էր, մարթին հայտնի չէր, օրերը որ թըմամեց, ցավը բռնեց։

— Ախ,— ասեց,— աստված, ես էս ինչպես անեմ, ինձ տատմեր չունեմ, ինձ ազատող չունեմ։