Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի լսի կտոր բալուլ դրած։ Աշխարքն իրեն տվին, գրկեց, ուրախացավ, ասեց.— Ա՜յ կնիկ, էս ո՞նց ազատվեցիր մեն-մենակ։

Ասեց.— Փառք ասսու, մեր տատմերը էկավ ազատեց, մեր քահանան, քավորը էկան կնքեցին, անըմը դրին Վարդիթեր։

Նստեցին, կերան-խմեցին ուրախացան, տղին հաղացրին, մութը ընկավ՝ քնեցին։

Լիսացավ․ լիսը բացվի ձեր վրին, մարթը հ’էլավ, որ էթա քաղաք, տեհավ զաղի մի պուճախը մի սիպտակ բան պսպըղում ա, ասեց.— Էս ի՞նչ լավ էլավ, իմ աղեն սառից էր ուզըմ, էս սառիցը ո՞րդիան ա, տանեմ աղին։

Կնիկն ասեց.— Որ էրեխին լողացնում եմ, ջուրը դառնում ա սառից, կիտում եմ ըտեղ։ Լաց ըլելիս էլ կարկուտ ա թափվըմ, կիտում եմ ըտեղ։

Մարթը խուրջնի մի աչքը սառից լցրեց, մի աչքն էլ կարկուտ, քցեց ուսին, ընկավ ճամփա, գնաց տուն։ Գնաց տեհավ, որ խանըմը հաց ա թխըմ։

Խանըմն ասեց.— Էկա՞ր․ սառիցը բերե՜լ ես։

Ասեց.— Խա՛նըմ, բերել եմ։

Ասեց․— Աղեն տանը չի, տար դիր զերզանբին, որ չհալչի։

Տարավ դրեց զերղանբին։

Աղեն էկավ, էտ մարթը գնաց զերզանբուց մի կտոր սառից վե կալավ, բերեց տվեց աղին, ասեց.— Աղա՛, սառիցը բերի։

Աղեն որ տեհավ՝ զարմացավ։ Ասեց․— Շատ ես բերե՞լ։

Ասեց.— Ասսուն փառք, մի խուրջին լիքը բերել եմ, հրե՛ն զերզանբումը։

Աղեն ասեց.— Է՛թանք տենանք։

Գնացին, տեհան, որ բոլորը ոսկի, արծաթ ա։

— Ա՛յ քու տունը շինվի,— ասեց աղեն,— ի՜նչ սառից, էս սաղ ոսկի, արծաթ ա։ Որթիս, ինձ հարամ, քեզ հալալ ա, վե կալ էթանք բազարը, խուրդենք, նաղտ փող անեմ, տամ քու ձեռը։

Գնացին բազար, արծաթի ու ոսկու կտորները խուրդեցին, նաղտ փող արին, լցրին խուրջնի աչքը, բերին տուն։

Աղեն ասեց.— Ըստուց դենը էլ նոքաբութուն անելու պետք չունես, առ էս աշխարի խազնեն, գնա քեզ հըմար հանգիստ կյանք վայելի։

Մարթը վե կալավ փողերն ու ուրախ-ուրախ գնաց դաղեն։