Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էքսի օրը թաքավորը հրամայեց, որ վեզիրը իրա տղի հետ էթա, հարսը բերի։ Վեզիրը զորքը վե կալավ, իրան ախչկանն էլ տղամարթի շոր հաքցրեց, ընկան ճամփա․ էկան հասան Վարդիթերանց ամարաթները։ Կերան, խմեցին, հարսը վե կալան, դուս էկան։

Էկան, ճամփին մութն ընկավ, վեզիրն ասեց.— Տղերք, մեք վռազի, էկեք էս քշերը ըստեղ մնանք, լիսը բացվի էթանք քաղաք, որ բիրազի էլ տենեն․ դոստը ուրախանա, դուշմանը ճաքի։

Արի տես, որ էտ անխիղճ վեզիրը բիրազի մարթկանցը գրավեց, մի լավ հարփացրեց՝ ընենց, որ բիրազնով էլ խումար վեր ընկան, քնեցին։

Վեզիրը Վարդիթերին խափեց, տարավ մի ախպրի կուշտ։— Ըստեղ դու նստի, էթամ քու լայաղին մարթ բերեմ։

Ախչիկը նստեց, վեզիրը գնաց իրա ախչկանը առավ, էկավ։

Վեզիրը վրա հասավ Վարդիթերի կռները բռնեց, իրա ախչկանը ասեց․— Արի սրա շորերը հանի հաքի։

Ախչիկը Վարդիթերի շորերը հանեց, իրա վրի տղամարթի շորերը դեն քցեց, բարա շորերը հաքավ․ եննա դանակը առավ Վարդիթերի հ’աշկերը հանեց, քցեց իրա ջեբը։ Վարդիթերին ըտեղ տկլոր թողացին ու գնացին։

Վեզիրը բերեց իրան ախչկանը թաքավորի տղի կշտին թեք քցեց։ Լիսը բացվեց․ վե կացան գնացին, քեֆով-ուրախութունով հասան քաղաք։ Թաքավորը օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեց, ըտոնց պսակեց։

Մի էրկու օր անց կացավ, թաքավորի տղեն իրա կնկանը ասեց․— Մի վե՛ր կաց, ման արի, մի ու շնորքդ տենեմ։

Նա կողրի ընկավ, վե չկացավ։ Թաքավորի տղեն տեհավ, որ շնորքը շանց չի տալի․ օրը մեկ արեց, տուրը հազար արեց։ Թաքավորի տղեն, որ իրա կնկանը չէր ծեծում, նրա ձենը հասնում էր վեզրի անգաջը։

Վեզիրը գալիս էր թաքավորին ասում էր․— Ես չէի ա՞սըմ, որ սարը ապրող ախչիկը բռի կըլնի, չպըտի բերեիք, համա որ բերել եք, չպըտի քյորլուղ տաք, չէ՞ որ նրա ամոթն էլ ձերն ա։

Թող թագավորի տղեն օրենը հազար անգամ ծեծի վեզրի ախչկանը, մենք խաբարը տանք Վարդիթերիցը։