Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորի տղեն ասեց.— Ա՛յ հեր, դու ինձ ղնամիշ իր անըմ, ասըմ իր. «Քու մեխքն ա, քա՛շի, ո՞վ ա մեղավոր, զաղի ապրած ախչիկն ի՞նչ պըտի ըլնի, հո մենք չարեցինք, դու քու կամքովն առար», ասում իր. «Ես ուզըմ ի վեզրի ախչիկը առնել, դու չուզեցիր՝ գնացիր սարըմ ապրած ախչիկ առար»։ Վեզրի ախչկանը հո տեհար, դե դու արի զաղի բերած ախչկանն էլ տես: Հըմի, ա՛յ հեր, վե կաց, քու պատրաստութունդ տես, ըստիան մինչի պառավի տունը խալիչա փռիլ տուր։

Հերը տղին լսեց, մնչվիլ պառավի տունը խալիչա փռեց, զորքերը հանեց կաղնացրեց։ Վեզիրը կծկծու մեռնըմ էր: Հարսին պառավի տանիցը հանեցին, առոք-փառոք տարան, երմիշ ըլելուս տենողի խելքը էթում էր, ոնների տակի վարթ-մանիշակները հավաքող-հավաքողի էլավ: Վարդիթերին բերին հասցըրին թաքավորի ամարաթները։ Թաքավորը թազա հարսին ու իրա տղին կանչեց, տարավ իրա կուշտը, ճակատները պաչեց ու օրհնեց։

Հետո վեզրին ու իրա ախչկան կանչեց, ըտրանց կապիլ տվեց մի-մին զիժ ղաթրի պոչից ու բրախեց։

Ղաթրները իրիկունը էկան, ըտրանց չոր քյալլեքը բերին։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Ասսանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ անգաջ անողին։